16:21 26.03.2021
Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից։
Հուշագրի համաձայն, համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:
Նախատեսվում է, որ սկզբնական փուլում համալսարանում ուսուցում կանցնեն երկաթուղու 15 մասնագետներ: Ընդ որում՝ դա կարող են լինել, ինչպես ընկերության կողմից վերապատրաստմանն ուղարկված գործող երկաթուղայիններ, այնպես էլ՝ ոլորտում աշխատելու ցանկություն հայտնած դիմորդներ:
Ստորագրման արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ սույն հուշագրի կնքումով ռուսական ենթակառուցվածքային ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանում կրթական ծրագրերի ոլորտում, իսկ ՀԿԵ-ի և համալսարանի համագործակցությունը միտված կլինի «կրթություն – գործնական գործունեության տեխնոլոգիա» շղթայում կապերի զարգացմանը: Դիվանագետի խոսքերով՝ ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական նշանակություն ունեն և կարևոր ներդրում են կատարում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և առհասարակ երկկողմ հարաբերությունների գործում:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ այս համաձայնագիրը լավ հիմք կդառնա Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառուցվածքային զարգացման համար:
«Այսօր այս բուհի շատ շրջանավարտներ արդեն աշխատում են մեր ընկերությունում, և նրանցից շատերը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ՝ իրենց դրսևորելով որպես գրագետ և առաջնակարգ մասնագետներ»,- ասաց ՀԿԵ ղեկավարը:
Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ երկաթուղու հետ կնքված հուշագիրը կնպաստի գիտական ծրագրերի, ինչպես նաև պրոֆիլային մասնագետների պատրաստման ոլորտում բիզնեսի և համալսարանի համագործակցության զարգացմանը: Որպես հաջող համագործակցության օրինակներից մեկը Վարդանյանը նշեց համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը 2020 թվականին, ինչը պետք է նպաստի ուսման գործընթացում ռուսաց լեզվի դերի բարձրացմանը:
Հավելենք, որ Հարավկովկասյան երկաթուղու աշխատողները վերապատրաստվում են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» դասընթացի շրջանակներում:
Ծրագիրը մշակված է հատուկ ՀԿԵ-ի համար և ներառում է «Մարքեթինգի կոնցեպցիան երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգային հետազոտությունները տրանսպորտային շուկայում», «Տրանսպորտային շուկայի հատվածավորումը», «Դիվերսիֆիկացումը և դիֆերենցումը երկաթուղային տրանսպորտում», «Մարքեթինգի կառավարումը երկաթուղային տրանսպորտում» թեմաները:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...