Պուտինը բացատրել է,թե ինչու COVID 19-ի դեմ պատվաստվել է առանց տեսախցիկների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Պուտինը բացատրել է,թե ինչու COVID 19-ի դեմ պատվաստվել է առանց տեսախցիկների

21:10 28.03.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առանց լրագրողների ու տեսախցիկների, մինչդեռ շատ երկրների ղեկավարներ հրապարակային են պատվաստվել:
«Մենք ինչ է, կապիկություն ենք անելու: Անպայման է անել այնպես, ինչպես ինչ-որ տեղ ինչ-որ մեկն է արել: Ոչ, երևի ոչ»,- ասել է Վլադիմիր Պուտինը « Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում:
Պուտինը նշել է, որ եթե անգամ  պատվաստումն իրականացվում է լրագրողների ներկայությամբ և տեսախցիկներ առաջ, միևնույն է, ներարկիչում կարող է ամեն ինչ էլ լինել:
« Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան  կեղծել, ինչ-որ մեկին խաբել, դա դժվար չէ անել: Կարելի է ներարկումը ցուցադրել, իսկ իրականում ներարկիչում կարող է լինել ֆիզլուծույթ կամ կեֆիր, կամ էլ՝ նարինջի հյութ: Ես իհարկե կատակում եմ ,կամ ասենք՝վիտամիններ: Դա իմ կարծիքով լուրջ չէ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ պատվաստումից հետո որոշակի անհարմարություններ զգացել է
«Պատվաստման հաջորդ օրն արթնացա, մի փոքր ցավ ունեի մարմնումս: Ջերմությունս չափեցի՝ ամեն ինչ նորմալ էր»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ պատվաստումից հետո երեք օր սպորտով չի զբաղվել: ՌԴ նախագահի խոսքով, իրեն ներարկել են ռուսական արտադրության պատվաստանյոթերից մեկը, իսկ թե կոնկրետ որ պատվաստանյութը՝ գիտեն միայն ինքն ու բժիշկը: Պուտինն ասել է, որ ոչ ոքի չի ասել այն պատվաստանյութի անունը, որն իրեն են ներարկել:
ՌԴ նախագահը կլորոնավիրուսի դեմ պատվաստվել է մարտի 23-ին ։ Խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահը երկրորդ ներարկումը կստանա 3 շաբաթ հետո: Ռուսաստանում  կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության  երեք պատվաստայութ է գրանցվել՝ «Սպուտնիկ Վի», «ԷպիՎակ Կորոնա», «ԿովիՎակ»։ 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար հավանության են արժանացել առաջին երկուսը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

17:54 04.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP