Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուները

15:50 04.07.2018

Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված բացահայտումները և նրա ձերբակալությունը՝ Tert.am-ը ներկայացրել է հիմնադրամի գործունեության, այստեղ իրենց նվիրատվությունն անողների և հոգաբարձուների խորհրդի կազմի մասին հակիրճ տեղեկատվություն:

Ինչպես գրված է կառույցի պաշտոնական կայքում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:
Հիմնադրամի նվիրատուները բաժանվում են 4 կատեգորիաների՝ «Պատվո անդամ», որի նվիրաբերած գումարը 1 000 000 դոլար և ավելին է, «Բարերար անդամ», որի նվիրաբերած գումարը 5 00 000 և ավելի դոլար է, «Աջակից անդամ», որի նվիրաբերած գումարի չափը 250 000 և ավելի դոլար է, «Նվիրատու անդամի» դեպքում՝ 100 000 և ավելի դոլար:

Հիմնադրամի «Պատվո անդամների» շարքում են, այսինքն՝ 1 000 000 դոլարից ավելի գումար են փոխանցել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, Հնդկաստանի կառավարությունը, Անդրանիկ Բաղդասարյանը՝ ԱՄՆ-ից, Ժան Պողոսյանը՝ Բելգիայից, Տիգրան Իզմիրլյանը՝ Շվեյցարիայից, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ԱՄՆ), «Լինսի» հիմնադրամը՝ ԱՄՆ-ը և այլն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն`Հայաստանի Հանրապետության նախագահն ի պաշտոնե Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են պետության, եկեղեցական, կուսակցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Նրանց թվում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը, «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը և այլք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել էր վերջերս՝ մայիսի 25-ին, որի ժամանակ  հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել էր Արա Վարդանյանը․ հոգաբարձուների խորհրդի նիստում բոլոր անդամները միաձայն քվեարկել էին նրա օգտին:

Խորհրդի նիստից մոտ 1 ամիս հետո՝ հուլիսի 3-ին, Արա Վարդանյանը ձերբակալվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

BACK_TO_TOP