Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի արտգործնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի արտգործնախարար

14:00 30.03.2021

Թուրքական «Sözcü» ընդդիմադիր թերթի թղթակից Ռահմի Թուրանն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում սպասվող նոր փոփոխությունների մասին կուլիսային քննարկումներին, փոխանցում է Ermenihaber-ը։

Նշենք, որ ըստ այդ քննարկումների՝ կադրային փոփոխություններ են նախատեսվում Թուրքիայի կառավարության կազմում:

Լրագրողի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում խոսակցություններ են ծավալվում, թե Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվելու երկրի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը: Բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ այդ լուրերը կարող են չհամապատասխանել իրականությանը:

«Խոսակցություններ կան, թե Թանսու Չիլլերն իր վարչապետության տարիներին ամերիկյան լոբբիստների հետ լավ հարաբերություններ է կառուցել, բացի դրանից՝ նա կհալեցնի Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև սառույցը, Թուրքիայի և ԱՄՆ վարչակազմի միջև «կամուրջներ կգցի» և Լոնդոնի ֆոնդային բորսաներից կարող է պարտքով գումար գտնել»,- գրել է Թուրանը:

Լրագրողի համար հարցական է՝ արդյոք Չիլլերը կընդունի՞ արտգործնախարարի պաշտոնը, բայց ամեն դեպքում, Թուրանի համոզմամբ՝ վերոթվարկյալից ոչ մեկը Չիլլերը չի կարողանա իրագործել:

«Նրանք, ովքեր երազում են վերականգնել Թուրքիայի միջազգային հեղինակությունը, այդպես էլ կմնան իրենց երազանքների հետ: Կամուրջների տակից շատ ջրեր են հոսել, ժամանակները փոխվել են»:

Հիշեցնենք, որ Թանսու Չիլլերը թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է և առաջին և միակ կինն է, որը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990-ի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճշմարիտ ուղի» (Doğru Yol) կուսակցության շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։

Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։ 1996-1997թթ. զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիր ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP