ԳՁՕ սերմերի օգտագործումից պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ. հարցուպատասխան ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԳՁՕ սերմերի օգտագործումից պատկերացնո՞ւմ եք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ. հարցուպատասխան ԱԺ-ում

16:50 26.01.2018

Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեսանկյունից ԳՁՕ-ի օգտագործումը կարող է առաջացնել հետևյալ ռիսկերը՝ մարդու առողջության վրա անմիջական ազդեցություն՝ թունավորում, ալերգիկ ռեակցիաներ, որոնք կարող են առաջանալ փոփոխված գեների կիրառումից, սպեցիֆիկ բաղադրիչների առկայություն, որ կարող է օժտված լինել թունավոր հատկություններով, ներդրված գեների կայունություն, գենետիկ ձևափոխման հետ կապված սննդային խնդիրներ և ցանկացած անսպասելի ազդեցություն, որ կարող են առաջանալ գենի ներդրման հետևանքով:

ԱՀԿ-ի տեսանկյունը ԱԺ-ում կայացած այսօրվա լսումների ժամանակ ներկայացրել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը: Նա նաև ընդգծել է, որ ԱՀԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում մարդու առողջության վրա ԳՁՕ-ների հնարավոր ազդեցությանը՝ հետևելով միջազգային զարգացումներին: Ըստ նրա՝ վերոնշյալ վտանգները դեռևս ապացուցված չեն:

«Այս պահին ՀՀ ԱՆ-ն չունի փաստագրված տեղեկություններ, որ ՀՀ-ում ԳՁՕ-ների կիրառման հետևանքով առաջացել է որևէ առողջական խնդիր: Միջազգային շուկայում ներկայումս առկա ԳՁՕ-ներն անցել են անվտանգության գնահատում և հավանաբար մարդու առողջության համար ռիսկեր չեն պարունակում, սակայն առայժմ այդ սննդամթերքի օգտագործման անվտանգության վերաբերյալ պետք է ցուցաբերենք զգուշավոր մոտեցում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ սպառողների մոտ առկա մտահոգությունները, որպես կանոն, դժվար է լինում հիմնավորել, և գիտական հետազոտությունները հաճախ չեն հաստատում այդ հանրային մտահոգությունները: Ներկա փուլում պետք է պարտադիր լինի մակնշումը: Սպառողն ինքը պետք է ընտրի՝ օգտվե՞լ, թե՞ ոչ: Սա է աշխարհում առկա մոտեցումը»,- իր զեկույցում ասել է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նա նաև նշել է, որ ԱՆ-ն պատրաստ է և աշխատում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի ունենանք բոլորի համար ընդունելի օրենք, որը կպաշտպանի մեզ, մեր երեխաներին և սպառողներին:

Դավիթ Մելիք-Նուբարյանը նաև պատասխանել է հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP