Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը

18:45 30.03.2021

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը Ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի:

Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տվել, իսկ ծնունդով Կալիֆոռնիայի նահանգից (որտեղ մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը) փոխնախագահ Քամալա Հարիսի դիրքորոշումն էլ այս հարցում հստակ է:

Չընարը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը ճանաչել են Ցեղասպանությունը, փորձել է կանխատեսել, թե ինչ կարող է լինել կառավարության ճանաչումից հետո: Այս հարցի շուրջ նա զրուցել է թուրք-ամերիկյան համայնքի ղեկավար Էրգուն Քըրլըքովալըի հետ, որը նկատել է, որ նման որոշումից հետո կարող են վերաբացվել ամերիկյան դատարաններում քննված մի շարք դատական գործեր, որոնց դեպքում նախկինում կայացվել են որոշումներ ոչ հայերի օգտին:

Մասնավորապես, կառավարության ճանաչումով ասպարեզից դուրս կգա այն հիմնավորումը, որով ֆեդերալ դատարանները կարողանում էին մերժել հայերի ներկայացրած տարբեր փոխհատուցումների հայցերը՝ չնայած նահանգային դատարանների՝ արդեն իսկ կայացրած հակառակ որոշումներին: Այսպիսով հայերը կարող են նախկինում պարտված դատավարությունները վերաբացել:

Քըրլըքովալըի խոսքերով՝ հայերը տարբեր լրատվամիջոցներով կսկսեն «Նախագահը ճանաչել է» ակցիան՝ կրկին բարձրաձայնելով տարածքային պահանջները և նյութական փոխհատուցման հարցերը:

«Ճիշտ է, դրանք իրավական հետևանքներ չեն ունենա, բայց դրանցով կշարունակեն Թուրքիային նեղը դնել։ Ավելին, թուրքական ծագումով ամերիկացիների դեմ ատելության խոսքը կարող է բռնության դրսևորումներ ունենալ:

Այս ճանաչումն օգտագործելով՝ Նահանգներում էլ Թուրքիայի դեմ պատերազմ կարող են սկսել (առևտրի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում): Ադրբեջանն էլ իր բաժինը կստանա»,- ասել է ԱՄՆ-ի թուրքական համայնքի ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP