Գյումրիում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և նրա ուսանողների ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Գյումրիում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և նրա ուսանողների ցուցահանդեսը

20:30 01.04.2021

«Բարև Գյումրի»..այս խորագիրն  ունի  գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսը, որն այսօր բացվել է «Գեղագիտության ազգային կենտրոնի» Գյումրիի մասնաճյուղում: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի  17 ուսանողների 67 լուսանկարչական աշխատանքներ:

Դրանցում Հայաստանի բնապատկերներն են, մարդիկ, նրանց կենցաղը, հայ մեծերը: Սամվել Սևադան ուսանողների հետ լուսանկարներ է արել Հայաստանի տարբեր մարզերում, իսկ շրջիկ ցուցահանդեսն առաջինը ներկայացրել է իր ծննդավայրում՝ Գյումրիում:

«Գեղարվեստական լուսանկարչությունը ոչ մի բանով չի զիջում գեղանկարչությանը: Ես դա ասում եմ որպես գեղանկարիչ: Նույն ձևով պետք է աշխատես ճիշտ բնավորություն ստանալ, լույս ու ստվեր ստանալ, քանի որ լույսն ու ստվերը լուսանկարում խոսում են, աշխատում լուսանկարի մեջ: Պետք է ճիշտ ֆոն ու բալանս ունենա լուսանկարը, ինչպես գեղանկարն ունի, ինչպես երաժշտությունն ու պոեզիան ունեն ներքին հավասարակշռվածություն: Ես աշխատում եմ իմ լուսանկարներում ավելի շատ Հայաստան աշխարհը ցույց տալ, որպես աշխարհի գեղեցկագույն վայրերից մեկը, որպես դրախտավայր »,-Shantnews-ին ասել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան:

Շրջիկ ցուցահանդեսը ներկայացվելու է ՀՀ բոլոր մարզերում: Սամվել Սևադան նաև մտադրություն ունի հանրակրթական դպրոցներում գեղարվեստական լուսանկարչության բաց դասեր անցկացնել:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

17:54 04.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP