15:55 02.04.2021
Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն շնորհակալություն է հայտնել այն բժիշկներին, որոնք Բլագովեշչենսկում՝ Սրտի կենտրոնի այրվող շենքում ավարտել են բաց սրտի վիրահատությունը: Մինչ կլինիկայի տանիքն այրվում էր, այդ ժամանակ վիրաբուժական սենյակներից մեկում վիրաբույժները կատարել են աորտակորոնար շունտավորում, իսկ հրշեջները փորձել են կանխել ծխի և ջրի մուտքը շենքի այս հատված:
Հրդեհի պահին հիվանդանոցում տասնյակ հիվանդներ են եղել, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվողները: Անձնակազմը, չնայած բացառիկ հանգամանքներին, աշխատել է հստակ և ներդաշնակ, տարհանումը տեղի է ունեցել՝ պահպանելով անվտանգության բոլոր պահանջները: Մինչ ոմանք դուրս էին բերում մարդկանց, մյուսները կրակից փրկում էին բժշկական սարքավորումները և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցները:
Ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու հանգստությունն են ցուցաբերել այն բժիշկները, որոնք, չնայած կրակին, շարունակել են կատարել սրտի ամենաբարդ վիրահատությունը: Սրտի վիրաբույժների խոսքերով՝ այն անհնար էր դադարեցնել: Արդյունքում, տղամարդը հաջողությամբ վիրահատվել է և հսկողության տակ տեղափոխվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց:
Հրդեհը մարվել է միայն 3,5 ժամ հետո: Հրշեջ լաբորատորիայի փորձագետները սկսել են աշխատել արտակարգ իրավիճակի վայրում: Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էին դառնալ անսարք էլեկտրական լարերը: Դատախազության աշխատակիցները պարզում են, թե որքան խնամքով են իրականացվել հրդեհային անվտանգության միջոցառումները:
16:16 15.06.2025
Ռուսաստանը Ուկրաինային է 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...
15:30 15.06.2025
Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ ԱրաղչիԻսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...
15:05 15.06.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՀունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...
14:45 15.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...