Սեփականատերերի փոփոխությունը ձգձգում է Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի ապամոնտաժումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Սեփականատերերի փոփոխությունը ձգձգում է Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի ապամոնտաժումը

21:00 02.04.2021

Անձրևային եղանակները պոտենցիալ վտանգ են Գյումրիի խիստ վթարային  շենքերի համար: Տարիներ շարունակ ինքնափլուզվող շենքերում ամեն անձրևից ու ուժեղ քամուց հետո նոր փլուզումներ են գրանցվում: Օրինակը նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքն է,ուր հերթական փլուզումն է օրեր առաջ եղել: Այն շենքն է, որի ապամոնտաժումն օրակարգային է արդեն որերորդ տարին:

Շենքը մեկ տարի է արդեն բնակեցված չէ, մի հատվածը նոր սեփականատեր ունի, որին առայժմ չի հաջողվում մյուս հատվածի սեփականատերերի հետ համաձայնության գալ ու ապամոնտաժումը սկսել:Պարբերաբար փլուզումներ էին նաև երբ շենքը  բնակեցված էր:

Մոտ մեկ տարի է  շենքն այլևս բնակեցված չէ:Վերջին երկու բնակչին սոցիալական բնակարաններ հատկացվեցին: Այդ երկու բնակիչներն էին իբր մեկ տարի առաջ խանգարում շենքի ապամոնտաժմանը: Բնակապահովման ծրագրին զուգահեռ քաղաքապետարանը շենքի սեփականատիրոջը քանդման թույլտվություն էր տվել:

Բնակիչներն իրենց նոր բնակարաններում են ապրում, բայց ուրվականի նմանվող շենքը դեռ տեղում է: Քաղաքի գլխավոր ճարտարապետն է նշում՝ այդ ընթացքում շենքում սեփականատիրոջ փոփոխություն է եղել: Նախկինը  շենքի իր  հատվածը վաճառել է մեկ այլ անձի ու նրան էլ փոխանցել քանդման պարտավորությունը: Նոր սեփականատերը Լյովա Գաբոյանն էր, այժմ էլ նրա մահից հետո ապամոնտաժման գործը ձգձգվում է:

« Այդ սեփականատիրոջ ժառանգներն են հիմա զբաղվում : Նա մահացել է , ժառանգները շարունակում են այդ գործը: ժամկետները կախված են ծավալներից : Կարող է լինել 2 օրվանից մինչև 2 տարի՝ նայած , թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսված: Մեկնարկից 5-6 ամսվա ընթացքում կարող է քանդեն, ավարտեն»,-Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Գաբոյանի ժառանգները մեզ հետ զրույցում նշեցին, որ պատրաստ են կատարել իրենց պարտավորությունները, այն է՝ քանդել շենքի իրենց պատկանող հատվածը: Սպասում են քանդման թույլտվությանը: Բայց միայն թույլտվությունը բավարար չէ ապամոնտաժումը սկսելու համար: Շենքի մի մասն է իրենցը, որի ապամոնտաժումը հնարավոր չէ առանց մյուս հատվածի : Իսկ մյուս հատվածում սեփականատերերի թիվը երկու տասնյակից ավելին է:

«Շենքի երկրորդ մասում մոտ 20 առանձին սուբյեկտներ կան: Այդ սուբյեկտներից յուրաքանչյուրը մաս ունի և՛ հողից, և՛ բնակելի մասից: Հիմա սեփականատերը կատարում է աշխատանքներ ,որպեսզի նրանց հարցերը կարգավորվեն, այսինքն փոխհատուցումով նրանց սեփականությունը վերցվի և ամբողջ շենքը քանդվի »,-նշել է  Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Այսինքն, այժմ շենքի մեծ մասի սեփականատերը բանակցում է  փոքր  տարածքների  սեփականատերերի հետ նրանց պատկանող հատվածները ևս գնելու համար: Ըստ նրանց, միայն այս դեպքում է հնարավոր շենքն անվտանգ ապամոնտաժել: Իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է, թե նախկին հանրակացարանը հնարավոր է երկու մասով ապամոնտաժել և քանդման թույլտվություն են պատրաստում խիստ վտանգավոր հատվածի համար:

«Շենքը հնարավոր է երկու փուլով ապամոնտաժել: Շենքը 2 բլոկից է կազմված, առանձնացված երկու շենք է՝ իրար կպած:Մեկն առաջին էտապով կքանդվի, մյուսն էլ կմնա մինչև սեփականատերերի  հարցերը լուծվեն»,- նշել է Հենրիկ Գասպարյանը։

Թե երբ կքանդվի, ժամկետներ չկան, ավելի ճիշտ, քաղաքապետարանի քանդման թույլտվությունը պատրաստ չէ: Բացի դրանից , երաշխքիներ էլ չկան , որ շենքի միայն մի հատվածի ապամոնտաժումը անվտանգ է։ Համենայնդեպս, վերջին փլուզումը տեղի է ունեցել շենքի այն հատվածում, որը համարվում է  համեմատաբար լավ վիճակում գտնվող։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

BACK_TO_TOP