23:48 02.04.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով Ռուսաստանի «Առաջին ալիքի» հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների` թբիլիսյան այցին, հիշել է Միխայիլ Գորբաչովի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին հայտարարությունը:
Ինչպես գրում է Սաակաշվիլին, Գորբաչովին այն ժամանակ ինքն անձամբ է պատասխան տվել, իսկ Պոզներին նախօրեին, տարիներ անց, պատասխանեց վրաց երիտասարդությունը:
«Պոզները նույնն է կրկնել, ինչ 2008-ին ասել էր Գորբաչովը: Նա տարածում է կրեմլյան քարոզչությունը` 2000 զոհերի մասին ու անմիջական մասնակցություն է ունեցել հակավրացական տեղեկատվական քարոզչության արշավին: Նույն պատասխանը տվել եմ CNN-ում, Գորբաչովի ստից հետո ես ուղիղ եթերում նրան ամոթալի խայտառակված անվանեցի: Այս երկու մարդը ծանր պահերին միշտ աջակցում են Պուտինին»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ կարծիք է հայտնել Սաակաշվիլին:
Հիշեցնենք` նախօրեին վաղ առավոտյան ռուս լրագրող Վլադիմիր Պոզները ստիպված եղավ ընդհատել իր եռօրյա այցը Թբիլիսի ու ծննդյան օրը Վրաստանի մայրաքաղաքում անցկացնելու փոխարեն` չարտերով վերադառնալ Մոսկվա: Այդպես ցանկացան Վրաստանի միավորված ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք քաղաքական ակտիվիստներ, որոնք իմանալով, որ Պոզներն ու նրան ուղեկցող մի քանի տասնյակ մարդ կանգ են առել Թբիլիսիի հյուրանոցներից մեկում` խախտելով կարանտինի ու պարետային ժամի կանոնները, շրջափակեցին հյուրանոցը` պահանջով, որ «Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը» խախտած լրագրողը րոպե առաջ լքի երկիրը:
Պոզները ոստիկական մեծ ուժերի միջնորդությամբ մի հյուրանոցից մյուսը տեղափոխվեց, սակայն այստեղ էլ երկար չմնաց: Ակտիվիստենրը նախ ձվեր նետեցին «Ռումս» հյուրանոցի պատերին, ապա շրջափակեցին բոլոր մուտքերն ու հայտենցին, որ կգիշերեն հյուրանոցի մոտ ու կմնան այնքան, քանի դեռ «կրեմլի քարոզիչը» չի հեռացել երկրից: Ապրիլի 1-ի առավոտյան Պոզներն արդեն Թբիլիսիի օդանավակայանում էր:
Ակտիվիստները նշում էին, որ «Աբխազիան ու Հարավային Օսիան երբեք չեն լինի Վրաստանի կազմում» մտքի հեղինակը Վրաստանում տեղ չունի:
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...