ԱԱԾ գործողություններում որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք է նկատում. Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ԱԱԾ գործողություններում որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք է նկատում. Դավիթ Հարությունյան

17:30 04.07.2018

Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող գործողություններին:  Հարությունյանը նշել է, որ ինքն այդ գործողություններում որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք է նկատում:

«Ճիշտն ասած, որոշ բաներ դա հուշում են՝ օրինական զենքը վերցնել, որ փորձաքննություն իրականացվի, զուտ, որպես համակարգին ծանոթ մարդ, սա ինձ համար տարակուսանք է առաջացնում, որովհետև յուրաքանչյուր օրինական զենք, նրա բոլոր փամփուշտները պահվում են բազայում և նոր փորձաքննության կարիք չկա: Ինձ համար գոնե սա առաջացնում է հարցեր»,- ասել է Հարությունյանը:

Լրագրողները նախկին պաշտոնյայից հետաքրքրվել են, թե նա ի՞նչ վերաբերմունք ունի Լևոն Սարգսյանի և նրա որդու վերաբերյալ բացահայտումներին, ինչին ի պատասխան, Հարությունյանը նշել է.

«Լինելով պրոֆեսիոնալ՝ ես որևէ գնահատական, չարաշահում բառ և այլն չեմ կարող տալ, մինչև ծանոթ չլինեմ գործի բոլոր հանգամանքներին, ընդ որում, երկու կողմերի կարծիքներին, որ կարողանամ դիրքորոշում արտահայտել»:

Հարց է եղել նաև Սերժ Սարգսյանի  թիկնազորի պետ  Վաչագան Ղազարյանի հարստացման վերաբերյալ. լրագրողները Հարությունյանից հետաքրքրվել են՝ հարցեր չե՞ն ծագում, թե որտեղից են այդչափ միջոցներ հայտնվել նախկին նախագահի թիկնազորի պետ մոտ.

«Իհարկե, հարցեր ծագում են, ինչպես ցանկացած ողջամիտ մարդու մոտ, բայց ի տարբերություն ձեզ, իմ մոտ պատասխանները այդքան ավտոմատ չեն, ինչպես ձեր մոտ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

BACK_TO_TOP