Լրացված իրականությունն ու խեցիների լրացված ցուցանմուշները Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Լրացված իրականությունն ու խեցիների լրացված ցուցանմուշները Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում 

21:00 10.04.2021

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ կիրառվել է  լրացված իրականության ձևաչափը, որի միջոցով նկարչուհիների կտավները խոսում են այցելուների հետ։Ժամանակակից տեխնոլոգիական  լուծումները հավակնում են լրացուցիչ գրավչություն դառնալ զբոսաշրջության տեսանկյունից։Պատկերասրահում նաև  առաջին անգամ ցուցադրության են հանվել  ժողովրդական  նկարչուհի Երանուհի Ասլամազյանի 80-ականներից «Կումայրի» արգելոցի ֆոնդերում պահվող  խեցեգործական ժառանգությունը։

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական և վաստակավոր նկարչուհի Մարիամ Ասլամազյանը ինքնադիմանկարից՝ լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ «խոսեց» ներկաների հետ, նույն տեխնոլոգիայի շնորհիվ «պատրաստ» է իր «Տարբեր տարիների դիմանկարի» ստեղծման  պատմությունը ներկայացնել պատկերասրահի  յուրաքանչյուր այցելուի   հայերենով, ռուսերենով, անգլերենով։ 

 Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Արլուպա կազմակերպության  համագործակցության արդյունքում ստեղծված եռալեզու հավելվածը հնարավորություն է տալիս Ասլամազյան քույրերի  երկու կտավների անիմացիոն տարբերակներով լսել նկարի ստեղծման, թաքնված իմաստների և նախապատմությունների մասին։

«Լրացված իրականության հավելվածն ավելի հետաքրքրությունը  և ճանաչելիությունը կմեծացնի,հատկապես, Ասլամազյան քույրերի աշխատանքների հանդեպ: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը ոչ միայն իրենց նկարչությամբ՝ զուտ էսթետիկական առումով, այլև նկարչության հետևում գտնվող իրենց ապրած կյանքով օրինակ են, և կարելի է ասել իրական դեմքեր են հասարակության մեջ»,- նշում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի գիտաշխատող Գոհար Սմոյանը:

Ասլմազյան քույրերի պատկերասրահը զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է։ Գեղանկարչական կտավները, գույները, թեմաները , իսկ ժամանակակից տեխնոլոգիաների տված հնարավորություններն իր հերթին ևս զբոսաշրջային գրավչություն կարող  է դառնալ: Պատկերասրահի տնօրենի ժ/Պ Միքայել Վարդպարոնյանը, SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ  կարևոր է  այս ժամանակաշրջանում թվային տեխնոլոգիաների մուտքը պատկերասրահ:

«Քովիդյան ժամանակահատվածում շատ կարևոր է ներկայանալ նաև թվային հավելվածներում՝ այդ թվում նաև լրացված իրականության հավելվածների միջոցով, որոնք թույլ են տալիս ոչ միայն պատկերասրահում, այլև տանից  կարողանալ փոքր էքսկուրսիա ունենալ»։ 

Այս ամիս լրանում է Երանուհի Ասլամազյանի ծննդյան 111-ամյակը։ Պատկերասրահում այս առիթով  առաջին անգամ ցուցադրության են հանվել նկարչուհու  խեցեգործական աշխատանքները, որոնք պահվում էին «Կումայրի» արգելոցի ֆոնդերում։

«1987 թվականի իրենց կտակով Ասլամազյան քույրերն ամբողջ ժառանգությունը կտակել են Կումայրի արգելոցին, և հետագայում արդեն ստեղծվում է այս պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են քույրերի աշխատանքները և երկրաշարժի շրջանում շատ իրեր վերադարձվում են «Կումայրի»-ի ֆոնդեր: Բոլորովին վերջերս այդ ֆոնդերը նորից բացվել են և բոլոր նմուշները՝ շուրջ 60-ից ավելի, հետ է վերադարձվել և պահվում է պատկերասրահի ֆոնդերում»,-նշում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:

Երանուհի Ասլամազյանը համարվում է աշխարհում  ամենահայտնի խեցեգործը։ Նրա թողած ժառանգությունը  հասնում է շուրջ 110-ի, որի մեծը ցուցադրվում է Ասլամազյան քույրերի պատկերասրահում։Այցելուներին նկարչուհի քույրերի կտավներն ու  խեցեգործական աշխատանքների հավաքածուն այժմ նաև լրացված ցուցանմուշներով կներկայացվի։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

BACK_TO_TOP