18:12 10.04.2021
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունը վերանորոգվել է ու վերածվել թանգարանային ցուցասրահի: Նախաձեռնությունը «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամինն է, որը Գյումրիի պատմական կենտրոնում 4 թանգարան ու թանգարանային ցուցասրահ ունենալու ծրագիր է ներկայացրել: Դրանցից առաջինը Վարդուշի տունն է, որտեղ այսօր մշտական ցուցադրության է ներկայացվել «Հայուհիներ» խորագիրը կրող հավաքածուն: Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։
Տերյան 25 հասցեի տունը մեկն է Գյումրիի հին ու ընդհանուր բակով տներից: Այն հայտնի դարձավ 1984 թվականից հետո, երբ այստեղ նկարահանվեցին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները: Այցելուները թանգարանային ցուցասրահի առաջին սենյակում դիտում են հայտնի ֆիլմի այս տանը նկարահանված դրվագները:
«Փորձեցինք կոնցեպտուալ երկու կապ գտնել կինոնկարի՝ «Մեր մանկության տանգո»-յի հետ, որտեղ կար երկու կանանց դրամատիկ պայքար՝Վարդանուշի և Սիրանուշի: Որոշեցինք երկու սենյակները բնակելի այս տան նվիրել «Հայուհի» խորագրով ցուցադրությանը»,-SHANTNEWS-ին ասել է «Գյումրի 20/25 » բարեգործական հիմնադրամի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Մշտական ցուցադրությանը ներկայացված են հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ, որոնք տարիներ ու նույնիսկ դարեր առաջ հեղինակել են օտարազգի նկարիչներն ու լուսանկարիչները: Ամենահին թվագրության ցուցանմուշը 1500-ական թվականներին է արվել՝ Վենետիկում:
Անգլիական ու ֆրանսիական հայտնի թերթերի առաջին էջերում նույնպես հայուհիներ են: Ինչպես նաև փոստային բացիկների հավաքածու է ներկայացված, որտեղ տարբեր երկրներում ապրած հայուհիներն են: Այդ երկրներն իրենց ազդեցությունն են ունեցել նրանց կերպարների, հագուկապի վրա:
«Օրինակ Պոլսում կամ մահմեդական միջավայրում պարզ է, որ դեմքը պետք է ծածկված լիներ կամ կիսածածկված: Մեկ այլ նկարում հետին պլանը մահմեդական, իրանական միջավայրն է,բայց Սպահանի հայուհին բաց դեմքով է:Հետաքրքիր պատկերագրութուն է հայուհու կերպարով կոնկրետ ազգի տեսակն է ներկայացվում: Բոլոր տներում եղել է Մայր Հայաստանի խորհրդանիշը: Դա ունիվերսալ սիմվոլ էր Արևմտյան և Արևելյան Հայաստանում, սփյուռքում:Բոլորը մեկ խորհրդանիշով միավորված էին»,- նշել է Հայկ Դեմոյանը:
Տարբեր տարազներում ընդգծվում է հայ կանանց ինքնատիպությունը: Անգամ մահմեդական երկրներում ապրելիս, նրանք տարազներում պահպանել են հայկական տարրերը: Սա օտարների հետ չձուլվելու խորհուրդն ունի:Հայուհիները բոլոր ժամանակներում հայկական ինքնության պահապաններն են: Նաև այս շեշտադրումն են ընդգծել օտարազգի հեղինակները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...
16:12 04.08.2025
Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...
16:06 04.08.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնըԱյսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում […] ...
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...