21:44 11.04.2021
Իսրայելը կանգնած է Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևում, պնդում է իսրայելական «ԿԱՆ» հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով «հետախուզության աղբյուրները»:
Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի ատոմային օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար է գրանցվել: Նրա խոսքով ՝ տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա։
Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները։
Ավելի ուշ Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջադեպը հարձակում է և «միջուկային ահաբեկչության» դրսևորում:
«Հետախուզության աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը Նաթանզայում գործողությունների հետևում է կանգնած։ Խոսքը իսրայելական կիբերհարձակման մասին է, որին մեղսակից է «Մոսադը»», – հայտնում է հեռուստառադիոընկերությունը։
Ընդ որում, «ԿԱՆ» հեռուստառադիոընկերություն չի հստակեցնում, թե որ երկրի հետախուզության աղբյուրների մասին է խոսքը։
Նույն աղբյուրների խոսքով ՝ հասցված «վնասն ավելի շատ է, քան խոսում են Իրանում»:
Իրանը և միջազգային բանակցողների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) 2015 թվականի հուլիսին պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Գործարքը սկզբնական տեսքով չիրականացավ նաև երեք տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:
2019 թվականին Իրանը հայտարարել է համաձայնագրի շուրջ իր պարտավորությունների փուլային կրճատման մասին ՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների, հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020թ. վերջին Իրանում ընդունվել է «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոցի մասին» օրենքը, որը ենթադրում է միջուկային գործունեության ակտիվացում:
Իրանի միջուկային գործիչներն արդեն ուրանի հարստացումը հասցրել են 20 տոկոսի (միջուկային գործարքը ենթադրում է 3,67 տոկոս հարստացում), ինչպես նաև փետրվարի 23-ից սահմանափակել են ՄԱԳԱՏԷ-ի տեսչական հնարավորությունները: Օրենքը ենթադրում է ավելի հզոր ցենտրիֆուգների կիրառում։ Շաբաթ օրը նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրան են գործարկել IR-6 սերնդի հզոր ցենտրիֆուգների կասկադ:
Բացի այդ, հոկտեմբերին Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր Թեհրանի դեմ զենքի էմբարգոյի վերացման մասին։ Այսպիսով, հոկտեմբերի 18-ից Իրանը հնարավորություն է ստացել զենք վաճառել և գնել։
14:29 16.06.2025
Երևանի Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...