Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի

17:10 13.04.2021

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի և Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացրած հետազոտությունները:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են գիտական հետազոտություն՝ «Ռենտգենյան ճառագայթների անուղղակի ազդեցությունը ատամնաբուժարանում» թեմայով: Թիմում աշխատել են Մարիա Դոլենկոն, Վիկտորյա Խաչատրյանը և Իրինա Թադևոսյանը: Ինչպես ուսումնասիրողներն են ներկայացնում, ռենտգենյան ճառագայթների մեծ չափաբաժինը վտանգավոր է և կարող է վնասել օրգանիզմի բջիջները, ուստի համապատասխան միջավայրում աշխատող մասնագետները պետք է ցուցաբերեն բացառիկ զգուշություն: Նրանք փորձը կատարել են՝ բույսերի վրա կատարած հետազոտությունների հիման վրա ստուգելու ճառագայթների՝ մարդու վրա ունեցած ազդեցության մասին: Փորձեր կատարելուց, համեմատական գրաֆիկա կազմելուց և համապատասխան եզրակացություն անելուց հետո պատանի գիտնականներն այլևս վստահ են. «Ատամնաբուժարանում կիրառելի փոքր չափերով ռենտգենյան սարքերը կարող են ազդեցություն ունենալ կենդանի օրգանիզմների աճի և մորֆոլոգիական ցուցանիշների փոփոխության վրա: Օրինակ՝ բարձրանում է տերևների բջջահյութի խտությունը՝ միջինը 0.5 տոկոսով, ավելանում է տերևների հյութալի մասի զանգվածը՝ միջինը 3.3 գրամով և այլն»: Նրանք նաև խոստացել են շարունակել ուսումնասիրությունները՝ պարզելու համար, թե ինչպես են ճառագայթներն ազդում մարդու օրգանիզմի վրա:

Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Արմեն Գասպարյանի, Լենդրուշ Հովհաննիսյանի և Դավիթ Ղազարյանի փորձի նպատակն էր ստեղծել էներգիայի կուտակիչներ, թեման՝ «Էներգիա արտադրող տանիքներ»:

«Մեր նպատակն է էներգիա արտադրող տանիքածածկերի ստեղծումը, որտեղ 2 իրար մոտ թիթեղները բաժանված են դիէլեկտրիկ նյութով, այսինքն՝ տանիքածածկման թիթեղը դառնում է կոնդենսատոր»,- բացատրում են ապագա գիտնականները: Տղաները, միմյանց հերթ չտալով, պատմում են, որ նախ արևային մարտկոցով լիցքավորել են փորձանմուշ կոնդենսատորը և ստուգել հոսանքի առկայությունը՝ օգտվելով վոլտաչափից, ամպերաչափից, ինդիկատորից:

«Լամպը լուսարձակեց, նշանակում է՝ արևային էներգիայով լիցքավորված փայլաթիթեղները, որոնք կոնդենսատորներ են, իրենք են դառնում հոսանքի աղբյուր»,- շողացող աչքերով իրենց հաջողված փորձն է նկարագրում Դավիթը: Տղաները վստահեցնում են, որ տանիք-կոնդենսատոր սարքը կծառայի նպատակին, և մարտկոցը կլինի դպրոցի տանիքը, որը կծառայի թե՛ որպես ծածկ, թե՛ որպես լիցքի կուտակիչ՝ դառնալով էլեկտրաէներգիայի երկրորդային աղբյուր: Այսպիսով, պատանի գիտնականներն իրենց առաջին հետազոտությունը կատարել են՝ ի շահ դպրոցի:

«Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգի մյուս առաջատարն է «Եկեք սովորեցնենք համակարգչին արհեստական բանականությամբ կարդալ գրաբար ձեռագրերը G.A.I. ծրագրի օգնությամբ» նախագիծը, որը լավագույնն է ճանաչվել նաև Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայում՝ «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգով: Նախագիծը ներկայացրել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: Ապագա ծրագրավորողը նախագիծը ներկայացնելիս ասում էր, որ իր նպատակն արհեստական բանականությամբ հին ձեռագրերի վերծանումն է. «Մագաղաթների վրա գրվածը ժամանակի ընթացքում դառնում է անընթեռնելի, ու այն պահպանելու կարիք է առաջանում: Պետք է թույլ չտանք, որ ձեռագրերը հասնեն անընթեռնելիության մակարդակի: Սա նաև մեր պատմությունն ուրիշներին փոխանցելու հրաշալի տարբերակ է»:

Գոռն իր մասնագիտական ոլորտում աշխատանքային առաջին փորձերն է անում: «Չեմ պլանավորում Հայաստանից բացակայել, աշխատելու և ծառայելու եմ՝ ի շահ հայրենիքիս»,- եզրափակում է մեր հերոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

22:50 04.08.2025

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

Հաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

22:36 04.08.2025

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

BACK_TO_TOP