Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում հիմնվել է Հիշատակի պուրակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում հիմնվել է Հիշատակի պուրակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

18:35 14.04.2021

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին ծառատունկ է անցկացվել, որին մասնակցել են 102-րդ ռազմաբազայի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Լենինականի կարմիր դրոշի սահմանապահ ջոկատի զինվորականները, կամավորներ, դպրոցականներ, ուսանողներ։

Հայ և ռուս զինվորականները հարգանքի տուրք են մատուցել հուշահամալիրի անմար կրակի մոտ, ծաղիկներ են խոնարհել, հետո համալիրի տարածքում փոքրիկ Հիշատակի պուրակ են հիմնել՝ միանալով միջազգային ակցիային։ Այն անցկացվում է աշխարհի ավելի քան 50 պետություններում և Ռուսաստանի Դաշնության՝ 85  քաղաքներում։ «Հիշատակի պուրակ» ակցիային Հայաստանը միացել է ապրիլի 3-ից։

Նախ՝ Երևանում, իսկ այսօր երկու քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում է ծառատունկ կազմակերպվել։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում տնկվել է 80 ծառ՝ խորհրդանշելով 80 տարի առաջ սկսված Հայրենական մեծ պատերազմի տարելիցը։ Մեծ Հայրենականին ավելի քան 600 հազար հայ է մասնակցել, նրանց կեսից ավելին չի վերադարձել։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

19:42 16.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...

BACK_TO_TOP