Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

19:37 15.04.2021

2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։ Տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։ Այն իրականացվել է Հայաստանի շախմատի Քրեակատարողական ծառայության սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի և շտաբի օժանդակությամբ։ Խաղն անցկացրել են շախմատի միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանը և հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։
Ներկա է եղել նաև շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որն իր բացման խոսքում նշել է այս խաղի կարևորությունը և ոգեշնչել խաղացողներին՝ հաջողություն մաղթելով նրանց և ընդգծելով շախմատի դերը հասարակության, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց համար։ Գրոսմայստերը շնորհակալություն է հայտնել նաև Քրեակատարողական ծառայության վարչակազմին, որը մշտապես պատրաստակամ է եղել իրենց օժանդակել, և որի շնորհիվ քրեակատարողական հիմնարկներում այժմ մեծ տեղ ունի շախմատը։
Առաջնության արդյունքում հավաքականի թիմում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, Վազրիկ Միքայելյանը «Սևան» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Նրանցից Ռ․ Սարգսյանը, Վ․ Միքայելյանը և Իգ․ Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։
Հայաստանի հավաքականի թիմը Հայաստանը նախ ներկայացնելու է մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։ Հատկանշական է, որ կոնֆերանսին պետք է ցուցադրական խաղով ներկայանա 4 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իսպանիան և Հայաստանը։
Վերոնշյալ միջոցառումներին լավագույնս ներկայանալու համար հավաքականի թիմի հետ աշխատելու են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որակյալ մարզիչները։
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ազատազրկված անձանց վերասոցիալականացման և նրանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով սկսել էր համագործակցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ։
Համագործակցության շրջանակներում շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ և մասնակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հաճախ անցկացվել են շախմատային դասընթացներ և տարբեր միջոցառումներ։
Դատապարտյալներից շատերը, անազատության մեջ սովորելով և ուսումնասիրելով շախմատի գաղտնիքները, դարձել են այդ խաղի ջատագովներ և վարպետներ։ Արդյունքում՝ 2019 թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների թիմը մասնակցեց օնլայն ձևաչափով կազմակերպված շախմատի միջազգային փորձնական առաջնությանը՝ մրցելով շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Բելառուսի լավագույն խաղացող դատապարտյալների հետ։ Հայաստանի թիմն այս առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

16:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...

«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆում

16:00 21.06.2025

«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆում

Բրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

15:45 21.06.2025

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով  իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

15:30 21.06.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

15:14 21.06.2025

Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP