12:51 16.04.2021
Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։
Առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։
?Նիստին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ ՀՀ էկոնոմիկայի‚ ՀՀ արտաքին գործերի‚ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ Պետական եկամուտների կոմիտեի‚ Քաղաքաշինության կոմիտեի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
?Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով նիստի մասնակիցներին‚ նշել է‚ որ Հայաստանը մեծապես կարևորում է ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերը, և Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այն նաև հանրության ուշադրության կենտրոնում է‚ և երկու երկրները պետք է անեն առավելագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։ Տիկին Ղալեչյանը հատուկ նշել է կամրջի կառուցման ընթացքում որակի ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը։ Նա նաև բարձր է գնահատել վրացական կառավարության ջանքերը նոր կամրջի կառուցման հարցում։
?Վրացական կողմը նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։
?Նիստի ընթացքում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ներկա փուլը։ Ըստ այդմ՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
?Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։ Նիստի ընթացքում քննարկվել է որոշակի ընթացակարգեր պարզեցնելու անհրաժեշտությունը՝ ծրագրի հաջող և ժամանակին իրականացումն ապահովելու համար։
?Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...