19:47 16.04.2021
Ճանապարհային կարևոր հանգույց համարվող Գյումրիի Շարա Տալյան փողոցի հիմնանորոգումն այս 30 տարիների ընթացքում քննարկվող տարբեր նախագծերի ու առաջարկների ցանկում էր հայտնվում։ Բայց քանդված ու քայքայված ճանապարհի բարեկարգումը, այն էլ մասնավոր կառուցապատողների շնորհիվ, սահմանափակվեց միայն փողոցի սկզբնամասի և վերջնամասի ասֆալտապատումով։
Մինչև 1988 թվականը Շարա Տալյան փողոցը արդյունաբերական քաղաքում համարվել է ճանապարհային կարևոր հանգույց արտադրական ընկերությունների համար։ 1988-ից հետո փողոցի կարևորությունը քաղաքի արդյունաբերական պոտենցիալի հետ կորեց։ Մոտ 1 կմ երկարության փողոցը սկսեց քայքայվել ու միայն ճանապարհ դարձավ ծանրաքաշ մեքենաների համար։
Փողոցի քանդված վիճակի պատճառով բնակիչներն էլ հեռացան տարածքից։ Այն վերածվեց ընդամենը մետաղական թափոնների հավաքման, իսկ հարևան թաղամասերի ապրողների համար աղբի կուտակման վայրի։
Ինտենսիվ երթևեկության փողոցների համար, որպես կապող ճանապարհի կարևորության մասին հիշեցին երկու տարի առաջ և պատվիրվեց նախագիծ միջնամասի՝ 400 մետր երկարության հատվածի հիմնանորոգման համար։ Երկու տարի սպասելուց հետո, ՎԶԵԲ-ի ծրագրով սկսվել են նախապատրաստական աշխատանքները։
«Ինչու որոշեցինք Շարա Տալյան փողոցն ընդգրկել ծրագիր․առաջին հերթին նրա համար, որ այդ փողոցին հարակից է մարզային հիվանդանոցը, և երկրորդ՝ իրար կապող թաղամասերով ամենակարճ ճանապարհն է դեպի հիվանդանոց»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Շարա Տալյան փողոցը հիմնանորոգումից հետո կդառնա կենտրոնական փողոցներից դեպի բժշկական կենտրոն հասնող ամենակարճ և հարմար ճանապարհը, այն իրար կկապի երկու զուգահեռ՝ Խրիմյան Հայրիկի և Գարեգին Նժդեհի փողոցները։
Աշխատանքները նոր են մեկնարկել, բայց հողային աշխատանքներին շինարարը դեռ չի հասել, երեք օր է հսկայական ծավալի շինաղբ են հեռացնում քաղաքային աղբավայր հիշեցնող տարածքից։ Նախապատրաստումը հիմնանորոգմանն այսքանով չի ավարտվում, դեռ նոր կոմունիկացիաներ են անցկացվելու։ Նախկինում գործած արտադրամասերի կոմունիկացիոն ցանցերը վնասված են։ Նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ են նախատեսված նաև, որը մեկ այլ ծրագրի բաղադրիչ է։ Ներքին ենթակառուցվածքների նորացման աշխատանքներից է կախված շինարարի հետագա գործը։ Ջրաշինարարը, երբ կսկսի աշխատանքը փողոցում, ժամկետներ չեն ասել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...