15:21 16.04.2021
Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտնելու 07.06.2021-ին: Կատարված փոփոխությունները նախատեսում են.
• Հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի վերաբերյալ՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք:
• Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների մոտ տեղադրել ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը իրականացնել այդ տարայի միջոցով (Սույն կետն ուժի մեջ է մտնում կառավարության կողմից հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու օրվան հաջորդող 60-րդ օրը):
Բարձրացվում է գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը, քանի որ դրանք մինչ այժմ եղել են չափազանց ցածր և չեն կատարել իրենց զսպող-պատժող գործառույթը: Ըստ կատարված փոփոխությունների նախատեսվում է.
• Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում մեկ միլիոն դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով (երկու միլիոն դրամ):
• Բենզալցակայաններում ու գազալցակայաններում տեսակը չհաստատված և չստուգաչափված չափման միջոցներով վաճառք իրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ հարյուր հազար դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մեկ միլիոն դրամ):
• Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (երկու հարյուր հազար դրամ): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (հինգ հարյուր հազար դրամ):
• Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (հինգ հարյուր հազար դրամ): Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մեկ միլիոն դրամ):
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, առաջնային համարելով տնտեսավարողների ու քաղաքացիների շրջանում իրազեկման և կանխարգելման իր գործառույթը, հորդորում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող տնտեսավարողներին՝ գործունեության ընթացքում թույլ չտալ խախտումներ, որոնք կվտանգեն քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացիներին կպատճառեն դրամական վնաս, և կհանգեցնեն տվյալ տնտեսավարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...