20:57 16.04.2021
Հյուրախաղերով, ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, Հայաստանում է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը: «Սաթէ-Աթղը» 8 տարի առաջ է հիմնվել Վիեն քաղաքում, հիմնադիրները Սաթէ Խաչատրյան և Էդգար Մանուկյան ամուսիններն են։ Հայկական արժեքներն ու մշակույթը օտար երկրում տարածելն է թատերական միության գործունեության հիմքում։
Թատերախումբը երեկ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» արհեստի դպրոցի դահլիճում խաղացել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացում՝ ֆրանսերենով, բայց հայերեն ենթագրերով։ Երաժշտական հետաքրքիր լուծումներով և օտարազգի դերասանների մասնակցությամբ թատերախումբը խոսել է հայկական էպոսի համամարդկային արժեքի մասին:
էպոսի երեք ճյուղերը Սաթէն բեմադրել է այնպես, որ հանդիսատեսին ֆրանսերենի չիմացությունը բնավ չխանգարի հասկանալու դերասանների երկխոսությունն ու գործողությունների զարգացումը: Իսկ ամենահետաքրքիրը դերասանական կազմի ընտրությունն է, բեմում օտարազգի դերասաններ են՝ աֆրիկացին մարմնավորում է Մեծ Մհերին և Սասունցի Դավթին, գվադելուպացին`Ձենով Օհանին:
Ռոբբա Բիասի և Յաննիկ Լուի Յաօյի համար բարդ չի եղել էպոսի հերոսներին մարմնավորելը, ասում են՝ դերասանի համար կերպարի մարմանավորումը ազգություն չի ճանաչում։
«Աֆրիկյան շատ էպոսներ կան, որոնցում ներկայացված են մեր ժողովրդի ծագումն ու պատմությունը: Հայկական այս էպոսի առանցքային կերպար Դավթի նման հերոսներ մեր երկրի պատմության մեջ էլ ունենք: Այս պատմությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս ժողովուրդների հզոր լինելը,հայրենիքին նվիրվածությունը: Հետևաբար, ինձ համար խաղալ հայ էպոսի հզոր կերպարը հպարտություն է։ Այս կերպարի միջոցով ես նաև իմ ազգային արժեքներն եմ գնահատում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է աֆրիկացի դերասան Ռոբբա Բիասին։
«Պետությունը, որտեղից ես եկել եմ Գվադելուպեն է, Հայաստանի նման փոքր պետություն է, բայց ոչ պակաս պատմություն ունի, մենք էլ ձեզ նման պայքարում ենք մեր ինքնորոշման, ազգապահպանման համար, սա շատ կարևոր է, քանի որ աշխարհի հզոր պետությունները մեզ փորձում են իրենց ենթական դարձնել, բայց պետք է կարողանալ պահպանել ազգային այն արժեքները, որոնք դարերով կերտել են այս էպոսների հերոսները հաջորդ սերունդների համար: Հայերդ հին ազգ եք և պատմամշակութային հզոր ժառանգություն ունեք, որոնք օտարեկրացիներիս ևս հետաքրքիր են»,-ասել է դերասան Յաննիկ Լուի Յաօն։
Հայկական ժողովրդական երգին աֆրիկյան երաժշտական մշակույթն է միաձուլված, յուրաքանչյուր դերասան իր ազգային արժեքներն է համեմել էպոսին։ Բեմական դեկորներն ու հագուստները ևս հատուկ են կարվել, դրանք բոլոր դերասանների ազգային տարազներով են մոդելավորվել:
«Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության ներկայացման ևս երկու ցուցադրություն ունեն՝ Գորիսում և Երևանում: Ֆրանսահայ բեմադրիչը խաղացանկը նոր ներկայացումներով է համալրելու՝ հայ դասականների գործերով, որոնց ցուցադրությունը Հայաստանում չի ուշանա։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...