15:27 16.04.2021
Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է հանրապետությունում գազասպառող բնակիչ-բաժանորդների բնակարաններում ներտնային սպասարկման ծառայության ոլորտը ազատականացնելու վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Հանդիպման նպատակն էր ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել նոր մոտեցումներ ու կարգավորումներ:
Քննարկմանը մասնակցել են՝ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, էկոնոմիկայի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
ԱԻ նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է թեմայի շուրջ ձևավորված հանրային կարծիքի կարևորությունն ու նշանակությունը, առաջարկել է մշակել և առաջ քաշել անհրաժեշտ նոր մոտեցումներ՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ներտնային սպասարկման ծառայության անվտանգության ապահովումը և պատասխանատվությունն ամբողջությամբ վերապահված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազամատակարար կազմակերպությանը, ուստի քննարկումն անց է կացվել նշվածի համատեքստում և առաջարկված երեք հիմնական այլընտրանքային տարբերակների շրջանակում:
Հանդիպման ընթացքում հնչեցրած կարծիքների և առաջարկությունների համադրման արդյունքում կամփոփվի և կառավարության քննարկմանը կներկայացվի ամենաարդյունավետ տարբերակը՝ ի շահ հասարակությանը և պետությանը,- ամփոփել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...