«Կինոգործիչը տիեզերագնաց է». Ֆրանսիացի ռեժիսորի ֆիլմը համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Կինոգործիչը տիեզերագնաց է». Ֆրանսիացի ռեժիսորի ֆիլմը համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մասին

18:45 17.04.2021

Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է  «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։

«Աշխարհի բոլոր ռեժիսորներն են խոսում Արտավազդ Փելեշյանի կինոարվեստի մասին, նրա աշխատանքային ոճն ու կինոարվեստում կիրառած մեխանիզմները տարբերվող են։ Երբ ես սկսեցի ուսումնասիրել, հետաքրքվել Փելեշյանի կինոարվեստով, ինձ համար շատ բացահայտումներ եղան, նախ հասկացա թե ինչու են նրան անվանում դիստանցիայի տեսության, մոնտաժի հսկա։ Նա առաջինն է, ով կարողացել է տարբեր ժամանակների արխիվային լուսանկարներից ստանալ շարժում, պատկեր, իսկ ռեժիսորն արել է այն, ինչն այդ տարիներին անհնարին էր թվում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը։

Արտավազդ Փելեշյանի կինոարվեստի բացառիկությունն ու  առանձնահատկությունները ֆրանսիացի ռեժիսորն ամփոփել է վավերագրական ֆիլմում, որի աշխատանքներն ավարտել է 2018 թվականին։ Ֆիլմի անվանումն ինքնին փելեշյանական արվեստի բնութագիրն է, այն կոչվում է «Կինոգործիչը տիեզերագնաց է»։

«Նրա աշխատության մեջ իսկապես տիեզերական ուժ կա, անչափելի մեծություն՝ ներդրած կինոարվեստում, նա եզակի ռեժիսոր է, ով կինոարտադրության գործիքները, մեխանիզմները, ձեռքի մեկ շարժումն ու մտքի թռիչքն է օգտագործել։ Զարմանում ես, երբ տեսնում  ես թե, ինչպես է նա կինոժապավենից կտրում չստացված այն հատվածներն ու պահում միայն օգտագործելին, սրանք նաև հաշվարկներ են, որ պիտի կարողանաս անել առանց հում նյութը  նայելու, իսկ դա յուրահատուկ էր ստացվում նրա մոտ »,-ասել է ռեժիսորը։

Փելեշյանի ռեժիսուրական արվեստն որքան պարզ, այնքան էլ բարդ է եղել հասկանալ, ասում է ֆրանսիացի ռեժիսորը, հետո ավելացնում՝ աշխատելիս հետևում եմ հայ ռեժիսորի մեթոդական ձեռնարկին, բայց չի ստացվում․․․Փելեշյանական կինոարվեստն ուրիշ է։

«Շատ օտարազգի հայտնի ռեժիսորների եմ ճանաչում, բայց ոչ մեկը նրա արվեստով ու նրա  գործելաոճին մոտ չի աշխատում, նա ուրիշ է, նրա կինոարվեստն ուրիշ է, մինչև այսօր նրան գերազանցողներ կարծում եմ չկան, որքան էլ ժամանակները փոխվեն։ Իսկ նրա արվեստի գլուխգործոց ֆիլմերը  մինչ օրս միջազգային կինոէկրաններից չեն իջնում»,-նշել է Վենսան Սորելը։

Արտավազդ Փելեշյանի մասին մեկ ժամանոց վավերագրությունը  Ֆրանսիացի ռեժիսորի այն աշխատանքներից մեկն է, որի համար մեծ ջանքեր է գործադրել, օտարազգի ռեժիսորի համար բարդ է եղել նաև այն առումով , որ անձամբ Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպում չի ունեցել։Հայաստանում հայ կինոարվեստի հսկայի մասին ֆիլմ  ներկայացնելու առիթը Ֆրանկոֆոնիայի օրերն են, գուցեև այն առիթ հանդիսանա Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպման։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP