15:10 19.04.2021
«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։
Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած համաժողովում որպես թեկնածու միացել է նաև երևանյան թիմը։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ ցանցն իրականացրել է մի շարք ուսանողական նախաձեռնություններ՝ հայաստանյան համագործակից բուհերի արտաքին կապերի բաժինների, ուսանողական կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Ցանցի գործունեության առաջնային շահառուները համարվում են Էրազմուս+ ծրագրով ժամանած միջազգային ուսանողները, ինչպես նաև մեկնող կամ վերադարձած հայ ուսանողները, որոնք հետաքրքրված են վերաինտեգրվել հայրենի երկրում՝ որպես միջազգային ուսանողների մենթոր:
Մինչ այս պահը «Էրազմուս» ուսանողական ցանցի երևանյան թիմն իրականացրել է Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ արշավների շարք։ Տարբեր բուհերում կազմակերպվել են «Ինչպե՞ս կրթություն ստանալ արտերկրում» թեմայով քննարկումներ, որոնց ընթացքում ուսանողները տեղեկացել են ցանցի գործունեության և արտերկրում ուսումը շարունակելու առավելությունների մասին։ Այդ քննարկումների ընթացքում ուսանողները նաև հնարավորություն են ստացել լսել տարբեր երկրներում իրենց կրթությունը շարունակող հայ ուսանողներին, Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողներին և ուղղել նրանց իրենց հուզող հարցերը:
Չնայած COVID-19 համավարակին՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչությունն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում հասցրել է Հայաստանում հյուրընկալել միջազգային ուսանողներ և կամավորներ։
«Օդանավակայանում դիմավորելուց մինչև Հայաստանի տեսարժան վայրերը, մայրենի լեզուն և մշակույթը միասին բացահայտելը, այսինքն՝ արտերկրի ուսանողների այցը Հայաստան աննկարագրելի ու հեշտ դարձնել. ահա թե ինչ է նշանակում լինել ցանցի անդամ»,- «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության մանրամասներն է ներկայացնում երևանյան ներկայացուցչության նախագահ, ՀՖՀՀ կարիերայի համակարգող և «Volunteam» ՀԿ-ի համահիմնադիր Նենսի Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Էրազմուս+ ծրագրին դիմելիս օտարերկրյա ուսանողները մտածում են ճամփորդության, նոր մշակույթի բացահայտման և այլ նմանատիպ երևույթների մասին, սակայն ուսումնառության ընթացքում բախվում են մի շարք խոչընդոտների, ինչպես, օրինակ, տեղի լեզվի չիմացությունը, օտար լեզվով (անգլերեն) դասերի ոչ լայն ընտրություն: Նենսին վստահեցնում է՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի երևանյան թիմը պատրաստ է արտահամալսարանական ու ճանաչողական բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել արտերկրի ուսանողներին աջակցելու համար:
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...