Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երթուղայինում կատարված սպանությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երթուղայինում կատարված սպանությունից

15:32 20.04.2021

Ապրիլի 14-ին՝ ժամը 10։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդեցին, որ սպանության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղային «ԳԱԶել»-ում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին։ Իրավապահ տարբեր կառույցների ծառայողների հետ մեկտեղ դեպքի վայր մեկնեց նաև շտապօգնության խումբը։

Բժիշկներն արձանագրեցին, որ մոտ 40 տարեկան տղամարդը մահացել է. վնասվածքը կրծքավանդակին էր՝ կյանքի հետ անհամատեղելի։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Նախ պարզվեց սպանվածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 39 տարեկան։ Ոստիկանության և ԱԱԾ մի շարք ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ հետևյալը։ Երթուղայինում դիմակ կրելու հարցի շուրջ ուղևորների միջև վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում Արտաշատում բնակվող 57-ամյա տղամարդը դանակով խփել էր 39-ամյա տղամարդու կրծքավանդակին ու փախել։

Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, և ապրիլի 17-ին 57-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Մեղադրյալին հայտնաբերելու միջոցառումները շարունակվեցին։ Կենտրոնականի քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք, որին մասնակցեցին Արտաշատի գործընկերները։ Արդյունքում՝ ապրիլի 20-ին 57-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:45 16.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

18:36 16.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

18:28 16.06.2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ

18:24 16.06.2025

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

18:17 16.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

18:12 16.06.2025

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...

BACK_TO_TOP