ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովը քննարկելու է 6 օրենքի նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովը քննարկելու է 6 օրենքի նախագիծ

10:58 29.01.2018

ԱԺ տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում քննարկելու է 6 օրենքի նախագիծ և օրենսդրական փաթեթ:

Քննարկվաղ հարցերի թվում է«ՀՀ Ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի որոշում կայացնելու լիազորություն տալ,այդ թվում լիազորել, որպեսզի նախարարությունը կարողանա մշակել և հաստատել ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:

Հանձնաժողովում նախատեսվում է նաև քննարկել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների կողմնից հեղինակած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտավորեցնել պետությանը աջակցել գյուղատնտեսության այն ուղղություններին, որոնք կհամարվեն գերակա:Նախագծով առաջարկվում է սահմանել աջակցության տրամադրման հետեվյալ ուղղությունները՝

1.հացահատիկային և կերային մշակաբույսերի առաջնային սերմնաբուծության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում

2.գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում

3.սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցության տրամադրում

4.գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցությունը բնական աղետների կամ համաճարակների հետեւանքով բերքի կորստի կամ գյուղատնտեսական կենդանիների անկման դեպքում կորստի առնվազն 50 տոկոսի չափով

5.գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության պետական աջակցություն

6.ժամանակակից տեխնոլոգիաներով այգիների մշակման և ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման պետական աջակցություն

7.պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրում

8.բնական աղետների կանխարգելմանը կամ մեղմմանն ուղղված միջոցառումների պետական աջակցություն

9.-հողերի բերրիության բարձրացման միջոցառումների և գյուղատնտեսական հողերի պաշտպանության միջոցառումների իրականացում

10.գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և տեխնիկայի նորագույն ձեռքբերումների, արտասահմանյան և տեղական փորձի ուսումնասիրման արդյունքների տեղայնացումը և ներդրում

11.կառավարության որոշմամբ գյուղատնտեսական տնտեսություններին պետական աջակցության այլ ձեւեր.

Կառավարությունը սակայն օրենսդրական այս նախաձեռնությանը դրական եզրակացություն չի տվել, համարելով այն ոչ նպատակահարմար, քանի որ այս պահին գործադիրի հիմնավորմամբ մշակվում է գյուղատնտեսության աջակցության ռազմավարության նոր ծրագիրը, որտեղ այդ հարցերին տրված են առավել համապարփակ լուծումներ: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP