21:58 20.04.2021
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ապրիլի 20-ին ներկա է գտնվել ՀՀ Արարատի մարզում 80 կարիքավոր ընտանիքներին սննդի արկղեր բաժանելու արարողությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, օժանդակությունը դեսպանության միջոցով տրամադրել է Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը 2021թ. Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում: «Միաժամանակ ձեռնարկվել են մարդկանց կուտակումները կանխելու կանխարգելիչ բոլոր միջոցառումները.,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում Ահլամ Ռաշիդ ալ Սալամին հանդիպել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Մարզպետը բարձր է գնահատել ԱՄԷ-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը և մարդասիրական օգնության ոլորտում նրա ջանքերը: Նա նաև ներկայացրել է մարզում գյուղատնտեսության ոլորտի ներուժը` կարևորելով ԱՄԷ-ի և մարզպետարանի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձել է տեղական արտադրանքն Էմիրություններ արտահանելու հնարավորությանը:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից հայընում են, որ Ահլամ ալ Սալամին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ: Նա նշել է, որ ԱՄԷ կառավարությունը մեկնարկել է առաջիկա հիսուն տարիների համար պարենային անվտանգության ազգային ռազմավարությունը և շարունակում է ջանքեր գործադրել երկրի գյուղատնտեսական և պարենային կարողությունները բարձրացնելու ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել, ինչպես նաև երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...
09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...