Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից․ Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից․ Թաթոյան

08:20 21.04.2021

Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:

Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես է անում հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում:

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:
Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:

Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:

Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում»,-նշված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

BACK_TO_TOP