13:13 21.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մարտ ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ՝ 38.5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ՝ 85.5 հազարով:
Միաժամանակ, 2021 թվականի մարտին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաև եկամուտները (հարկման բազան), եկամտային հարկը, ինչպես նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան): Մասնավորապես՝ այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով: Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28.2 մլրդ դրամ, 2020թ. մարտին` 27.9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23.3 մլրդ դրամ:
Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021թ. մարտին կազմել է 211 300 դրամ, ինչը 2020թ. մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37 200 դրամով:
Ցուցանիշները մանրամասն ներկայացվում են գրաֆիկներով:
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...