Առափիի սողանքային գոտու վիճակի գնահատում ուսումնավարժանքի նախապատրաստման շրջանակներում․ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է միջոցառումների պլան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Առափիի սողանքային գոտու վիճակի գնահատում ուսումնավարժանքի նախապատրաստման շրջանակներում․ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է միջոցառումների պլան

18:40 21.04.2021

Այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը պաշտպանական ուսումնավարժանքի նախապատրաստական միջոցառումների քննարկում է անցկացրել։ Ուշադրության կենտրոնում մարզի սողանքային վտանգավոր գոտին էր՝ Առափի գյուղը։ Ուսումնավարժանքի պլանը կամ պայմանական գործողությունները, ինչպես մյուս արտակարգ իրավիճակների դեպքում է, հայտնի են, բայց իրականում ի՞նչ վիճակում է գտնվում Առափիի սողանքային գոտին մինչ ուսումնավարժանքի պլանի քննարկումը, SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը և ՃԿԿ պետն են ներկայացրել։

«Առափիի սողանքային գոտին համեմատաբար հանգիստ է։ Ընդհանրապես սողանքային երևույթները նկատվում են, երբ տեղումներ են լինում, ստորգետնյա ջրերի մակարդակն է բարձրանում, բայց հիմա արտառոց երևույթներ չեն նկատվում»,- նշել է Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը։

«Սողանքի հետ կապված թույլ փոփոխություններ են արձանագրվել, վերջին շրջանում դրանք բավականին փոքր են ու խոշոր երևույթներ չենք ունեցել»,- ասել է Շիրակի մարզի ՃԿԿ պետ Մարտին Մկոյանը։

Ախուրյան գետին մոտ կառուցված գյուղի բնակելի տարածքի 121 հեկտարի զգալի մասը գրունտային ջրերն են ողողում։ Սողանքի ռիսկային գոտում 120 տուն է գտնվում։ Վերջին 4 տարվա ընթացքում սողանքային մարմնի հոսքի հարաբերական հանգստություն է, սա էլ կապում են 2017 թվականին գյուղում ճապոնական կառավարության աջակցությամբ ջրահեռացման համակարգ անցկացնելու հետ։

Տեղադրված սարքերն ամեն օր գրանցում են սողանքների շարժը, իսկ սարքի հաղորդած ազդանշաններն անմիջապես արձանագրվում են ճգնաժամային կառավարման կենտրոնում, բայց երբեմն սարքի գրանցած տեղաշարժը միայն սողանքային երևույթի ազդանշանը չէ։

«Արոտների ժամանակ անասունները մտնում են այն տարածք, որտեղ սարքերն են տեղադրված, ու սարքը շարժում է հասկանում, այսինքն՝ սխալ ինֆորմացիա է գնում սողանքի մասին, բայց մեզ մոտ ԱԻՆ մասնագետներ կան, արագ արձագանքում են։ Սարքերն արձանագրում են թեթև շարժումներն ու շեղումները»,- ասել է Ալբերտ Այվազյանը։

Սողանքային մարմնի շարժի ակտիվացումը կանխվեց նաև տարածքում դրենաժների կառուցման արդյունքում։ Գրունտային ջրերը այժմ կուտակվում են տների մոտ կառուցված փոքր ջրամբարում։ Սողանքային գոտում համեմատաբար պասիվ վիճակը չի նշանակում, որ վտանգը գյուղում անցած է։

Ի՞նչ արտակարգ միջոցառումներ են անհրաժեշտ հնարավոր վտանգների դեպքում։ Շիրակի մարզպետարանում ուսումնավարժանքի պլանային քննարկմանը զեկուցողները ներկայացրել են գործողությունների պլանը։ Առաջնային անելիքները որոնք են լինելու, եթե  սողանքի հետևանքով տուժի դպրոցը։

«Հաշվի առնելով, որ սողանքի հետևանքով ճաքեր են առաջացել դպրոցի պատերին, որոշում ենք կայացնում դպրոցի աշակերտների դասապատրաստումը տեղափոխել հարևան գյուղի՝ Ոսկեհասկի դպրոց։ Կհոգանք նաև աշակերտների տեղափոխման հարցը»,- զեկուցել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։

Պլանային նախապատրաստական ուսումնավարժանքը, չեն բացառում, որ գործնականում կիրառեն հենց գյուղի սողանքային հատվածում և բնակիչների մասնակցությամբ։ Առայժմ վարժանքը վերաբերում է մարզային, համայնքային կառույցների ղեկավարների արագ արձագանքման ու առաջնային անելիքների պլանների մշակմանը:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP