17:00 21.04.2021
Հանրապետության մարզերում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչության մասնագետները Դիլիջան համայնքի Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացրել են պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Աղավնավանք բնակավայրում իրականացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում և միջնակարգ դպրոցում անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ոսկեհատ համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում։ Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Դրանից հետո Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը խոսել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների մասին։
Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում կայացել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի տարահանման հանձնաժողովը, Ապագա, Գայ, Հովտամեջ, Խորոնք, Հայթաղ համայնքների համայնքապետերը:
Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն անցկացրել են «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ Ապարանի թիվ 1, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Փարպիի, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցներում, Ապարանի և Փարպիի մանկապարտեզներում։
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում և միջնակարգ դպրոցում փրկարարական վարչությունը կազմակերպել է վարժանք «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարհանվել ու պատսպարվել է դպրոցի նկուղում։ Դպրոցի նկուղի ընդհանուր մակերեսը ամբողջությամբ բավարար է դպրոցի անձնակազմի և աշակերտական կազմի պատսպարման համար: Իրականացվել է համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, համայնքի ղեկավար կազմին և բնակիչներին առաջարկվել է նկուղներում առկա գույքը և միջոցները վերադասավորել՝ պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար, իսկ օդային տագնապի ազդարարումը ամբողջ համայնքում լսելի դարձնելու նպատակով՝ ձեռք բերել ավելի հզոր շչակ կամ տեղադրել ևս մեկը։
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին14:29 16.06.2025
Երևանի Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...