Բացահայտել են պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքին առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր. ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Բացահայտել են պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքին առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր. ԱԱԾ

17:08 21.04.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ բացահայտել են Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:

«Համայնքի ղեկավար Ա. Պ-ն, նախնական համաձայնության գալով որոշ համագյուղացիների հետ, Բագրավանի համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մի շարք անձանց, նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից մի շարք անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով՝ վատնման կամ յուրացման եղանակով 2015-2017 թվականների ընթացքում հափշտակվել է ընդհանուր 6.020.000 ՀՀ դրամ գումար:

Բացի դրանից՝ Բագրավան համայնքի ղեկավար Ա. Պ-ն, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի հաշվապահի հետ, 2012-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում, համայնքի 22 բնակիչներից ստանալով պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացու ցորենի դիմաց կատարած 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարումները, այն չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպության հաշվեհամարին և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Վերոնշյալից բացի՝ Բագրավան համայնքի ղեկավարը 2010-2014 թվականների ընթացքում համայնքի սոցիալապես անապահով 10 անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված կեղծ դիմումներով, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումար, որը չի փոխանցել վերջիններիս, փոխարենը հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, խարդախության եղանակով ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ազգականների հետ՝ կազմել և վավերացրել է վերջիններին պատկանող ավտոմեքենաները համայնքապետարանի կողմից վարձակալելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, այնինչ, իրականում նշված ավտոմեքենաները երբևէ չեն օգտագործվել Բագրավան համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կամ համայնքի կարիքների համար, որի արդյունքում կնքված ակնհայտ կեղծ վարձակալական պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում ավտոմեքենաների սեփականատերերի անվամբ համայնքի բյուջեից ելքագրվել և խարդախության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.775.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ Բագրավանի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

14:18 16.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ:   ...

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

14:10 16.06.2025

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

14:00 16.06.2025

Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

12:40 16.06.2025

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

Հունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...

BACK_TO_TOP