Սարդոստայն հիշեցնող՝ բաց մալուխներով վթարային ենթակայաններ Գյումրիի թաղամասերում․ էլցանցը մի քանիսում նորոգման աշխատանքներ է սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Սարդոստայն հիշեցնող՝ բաց մալուխներով վթարային ենթակայաններ Գյումրիի թաղամասերում․ էլցանցը մի քանիսում նորոգման աշխատանքներ է սկսել

20:58 22.04.2021

Կցոններով բաց մալուխներ են, որոնք մտնում են վթարային ենթակայաններ։ Նման տեսարանների կարելի է հանդիպել Գյումրիի տարբեր թաղամասերում։ Փայտե հենասյուները թեքված են տների վրա, իսկ էլեկտրալարերի սարդոստայնն անցնում է գազի խողովակների վրայով:

Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի շենքերից մեկի բակում է տեղադրված այդպիսի բաշխիչ ցանցի, որտեղից էլ դուրս են գալիս հաղորդալարերը: էլեկտրական հաշվիչի 12 բաժանորդները մոտ 30 տարի է, որ սպասում են նոր մալուխների անցկացման, բակի երկաթյա պարսպին ամրացված արկղն իր հաղորդալարերով էլեկտրահարումների բուն է, իսկ դեպքեր արդեն եղել են:

Մսի կոմբինատ դոս 44 շենքի բնակիչները գրավոր, բանավոր դիմումներ ամեն տարի ու մի քանի անգամ են հասցեագրել  «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի «Ղարս» մասնաճյուղին։ Դիմումները տեղ հասնելուն պես,մասնագետները բազմաթիվ այցելություններ ու ուսումնասիրություններ են կատարել ենթակայանում։ Երկու տարի առաջ չափագրումներն ավարտվել են խոստումով, որ շենքի խնդիրը կընդգրկվի ծրագրում։

Այդպես էլ արվել էր, ներառվել էր  ընկերության ներդրումային ծրագրում: Բայց ամեն ինչ ավելի շուտ սկսվեց հարևան շենքում, որի բնակիչները ևս միշտ բողոքներ ուղղել են։ Դոս  44-ում  անցած տարվանից գործն անավարտ են թողել։Անավարտ նորոգումները վերջ կունենան ընթացիկ տարում։ SHNATNEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է «Ղարս» մազնաճյուղի  գլխավոր ճարտարագետը։

«Մենք չենք կարող հսկայածավալ աշխատանք կատարել ու բոլոր տարածքներն ընդգրկել էս ծրագրի մեջ, փորձում ենք օպտիմալ լուծում տալ , հիմա էլ  կան սարդոստայն հիշեցնող տարածքներ, մենք այդ ամենը փորձում ենք նորացնել։ Մեծ ծավալի աշխատանքներ կատարել ենք Գյումրիի փողոցաշինական ծրագրի ընթացքում։ Ընդգրկել էինք ծրագրում այն փողոցները, որոնք 40 տարուց ավելի կառուցված չէին , ու մեր մալուխներն էլ լավ վիճակում չէին,ասենք՝ 50 տարվա մալուխներ էին, որոնք մենք ամբողջությամբ նորացրել ենք»,- նշել էՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտագետը։

Էներգամատակարարման ցանցի ընդհանուր վիճակն, ըստ գլխավոր ճարտագետի, գերազանց չէ, բայց և հաջողվում է խուսափել վթարներից և հաճախակի էներգաանջատումներից։ Նորոգումների համար տարեկան նեդրումների ծավալ չի նշում, բայց ոչ միայն քաղաքի, նաև գյուղական համայքներում շատ աշխատանքներ կան անելու։ Անցած տարի ներդրումային ծրագրով աշխատանքների մեծ ծավալ ընդգրկել են Գյումրիի մի շարք փողոցների կապիտալ ասֆալտապատման ընթացքում ներքին ցանցի նորգումները։ Հիմանորոգվող փողոցներում ամբողջությամբ փոխվել են էներգամալուխները։

Գյումրիի փողոցաշինական այս տարվա աշխատանքներում էլցանցը անելիքներ չունի:Իսկ քաղաքում արդեն փոքր ծավալի ու անցած տարվանից անավարտ մնացած գործերն են շարունակելու, միաժամանակ կընդգրկեն այլ թաղամասեր։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP