19:45 25.04.2021
ԱՄՆ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ճապոնիայի գիտնակաները գնահատել են ժառանգական մուտացիաների մակարդակն այն մարդկանց մոտ, որոնց ծնողները տուժել են 1986 թվականին՝ Չերնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով: Պարզվել է, որ իոնային ճառագայթման պատճառով առաջացած ԴՆԹ-ի վնասվածքները ժառանգաբար չեն փոխանցվում: Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է «Science» ամսագրում:
ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են Չերնոբիլում տուժած մարդկանց ընտանիքներում ծնված 130 երեխաների գենոմը: Նշվում է, որ բոլոր երեխաները ծնվել են ատոմակայանի վթարից հետո՝ 1987-2002 թվականներին:
Պարզվել է, որ մուտացիայի մակարդակը չի գերազանցում միջին ցուցանիշը, այսինքն՝ նրանց մոտ հավելյալ մուտացիաներ չեն հայտնաբերվել:
«Սա առաջին հետազոտություննհերից մեկն է, որով գնահատվում է մարդու ժառանգական մուտացիաների հաճախականությունը՝ ի պատասխան տեխնածին աղետին, որն ուղեկցվել է ճառագայթումով»,- նշել են հետազոտության հեղինակները:
Չերնոբիլի ատոմակայանում վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Այն համարվում է մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ տեխնածին աղետներից մեկը: Չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռադիոակտիվ ճառագայթման է ենթարկվել Բելառուսի, Ուկրաինայի ու Ռուսաստանի 8,4 մլն բնակչություն: Ատոմակայանի շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, որտեղից տարհանվել է 74 գյուղ և երկու քաղաք՝ Պրիպյատը և Չերնոբիլը:
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...
16:37 04.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...
16:12 04.08.2025
Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...