17:21 24.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները Շիրակի մարզում ավանդաբար մեկնարկել են Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որտեղ 1 ու կես մլն սրբադասված նահատակների ոգեկոչման սուրբ պատարագ է մատուցվել: Այնուհետև մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հրամանատարությունը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել«Վերածնունդ» կոչվող հուշարձանին:
Հոգեհանգստի կարգ Շիրակի թեմի առաջնորդը կատարեց Գյումրիի Բագրատունյաց պուրակում Ցեղասպանության 100 ամյակին տեղադրված «Վերածնունդ» հուշարձանի մոտ:
«Վերածնունդ» հուշարձանի հեղինակը քանդակագործ Ֆրիդ Սողոյանն է: Ձեռքերում պահված խաչը քրիստոնեությունն է,երկու ձեռքերը սփյուռքն ու Հայաստանն են, որ համախմբվել են հավատքի շուրջ ու պահպանում են այն, որպես վերածնվող կյանքի նոր սկիզբ:
Ջարդի, Հերհերի կամ Հզազի ձորում են ամեն տարի Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչներն իրենց հարգանքի տուրք մատուցում:«Ջարդի ձոր»-ը Հայաստանի տարածքում միակ տեղն է, որտեղ թուրքերի կողմից իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Այս տարածքում 1918-1921 թվականներին կոտորածի են ենթարկվել Ալեքպոլի և Ղարաքիլիսայի գավառների 51 գյուղերի 12 հազար բնակիչներ: Այս գյուղերում բնակություն էին հաստատել նրանք,որոնք 1915-ից մազապուրծ հասել էին Արևելյան Հայաստան:
«Ալեքպոլի գավառ թուրքական օկուպացիոն բանակը երկու անգամ է մտել՝ 1918 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին և 1920 թվականի նոյեմբերից մինչև ապրիլի 21-ը: Երկու անգամ էլ տեղի են ունեցել կոտորածներ:Մեծ մասը բաժին է ընկել այս ճանապարհի վրա գտնվող գյուղական բնակավայրերին,որովհետև թուրքական բանակը այստեղով պիտի անցներ Ադրբեջանի տարածք: Պլան կար մշակած,որով պիտի լուծեին պանթուրքական քաղաքականությունը: Մեծ ջարդեր են եղել նաև Աշոցք բնակավայրում՝ Ցողամարգի մոտ:Մինչև հիմա ճշտված չէ, թե ինչքան մարդ է զոհ գնացել այդ կոտորածներին: Կոտորածները եղել են ոչ միայն Արևմտայն Հայաստանում, այլ նաև Արևելյանում, որտեղ զոհերի թիվը 60 հազարից ավելին է»,-Shantnews-ի հետ զրույցում ասել է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը:
Տարիներ առաջ Շիրակի երկրագիտական թանգարանը տեղանքում ուսումնասիրություններ կատարելու և ցեղասպանության թանգարան հիմնելու առաջարկ էր ներկայացրել: Առաջարկը գործնական փուլի չի հասել, բայց ուսումնասիրությունների անհրաժեշտությունը մասնագետները շարունակում են կարևորել: Այն հնարավորություն կտա Ջարդի ձորում կոտորածների ենթարկվածների իրական թիվը պարզել:
Մարմաշեն խոշորացված համայնքի պատանիները ջարդի ձոր էին եկել Արցախում զոհված համագյուղացիների լուսանկարներով վերանաշապիկները հագին: Հայոց պատմությունն ամբողջացնելու համար են ընտրել հարգանքի տուրք մատուցելու այս տարբերակը: Նոր սերունդը արժեվորում է անցյալը, գնահատում՝ հայրենիքի համար կյանքը տվածներին ու ձգտում դեպի հաղթանակներ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...
16:37 04.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...
16:12 04.08.2025
Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...