Այվազյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման, Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Այվազյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման, Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

17:43 26.04.2021

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին ու նրա հայ գործընկերոջը ասուլիսում առավելապես տարածաշրջանային խմորումներին առնչվող հարցեր են ուղղվել: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը․ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը պատասխանելով լրագրողների հարցին՝ կարևորել է ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։

«Ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունը ապագայում։ Եվ ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Ապա Արա Այվազյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա.

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք։ Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ ևս եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն։ Մեկ անգամ ևս ուզում են վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- ասել է Արա Այվազյանը։

Արցախյան 2-րդ պատերազմից ավելի քան 5 ամիս է անցել, սակայն հումանիտար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված այն դեպքում, երբ կողմերը համաձայնել էին բոլորը բոլորի դիմաց փոխանակել գերիներին, բոլոր պահվող անձանց և պատանդներին։ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները, Ադրբեջանը՝ ոչ։

Այս հարցի շուրջ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը  վերահաստատել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը։

«Կարող եմ ասել, որ բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ կողմից, ու որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք որևէ փոխվստահությանն ուղղված գործունեություն, և ես կարող եմ երկրորդել ԵՄ-ն դիրքորոշումը միայն»,- ասաց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

Արա Այվազյանը ևս կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման անհապաղ ապահովումը, նշել, որ Հայաստանը Արցախի կողքին է՝ Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ, ըստ Այվազյանի, էական է նաև միջազգային հանրության մասնակցությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

21:00 21.06.2025

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

20:50 21.06.2025

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

BACK_TO_TOP