Ավելի քան 42 հազար ահազանգ. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ավելի քան 42 հազար ահազանգ. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները

19:22 26.04.2021

Ապրիլի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ապրիլի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 42.331 զանգ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 10%-ով աճ է գրանցվել: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 369 ահազանգ, որից 363-ի դեպքում դրանք վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:

ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 802 արտակարգ դեպք և պատահար: Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են հրդեհների և օձերի խայթոցների դեպքերը:

Նշվեց նաև, որ ծառայության կողմից իրականացվում են մի շարք իրավական փաստաթղթերի լրամշակումներ՝ մասնավորապես լրամշակվում է «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործողությունների պլան»-ը, մշակվում են մի շարք մարզերի «Աղետների ռիսկերի կառավարման պլան»-ները:

Առաջարկություններ են ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գետերի և սելավատարերի վտանգավոր հատվածներում հսկողություն և առաջնային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:

Ապրիլ ամսվա գործունեության արդյունքերը ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Զեկուցվել է, որ կապված հանգստյան սեզոնի մոտալուտ բացման հետ՝ Սևանա լճի հանրային լողափերի պատասխանատուներին արդեն ներկայացվել են համապատասխան պահանջներ՝ դրանք կահավորելու և պատշաճ վիճակի բերելու համար:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Անդրանիկ Փիլոյանը և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պատվոգրեր են հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 25 աշխատակցի՝ մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների կամ այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու և բարեխիղճ ծառայության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

21:00 21.06.2025

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

20:50 21.06.2025

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

BACK_TO_TOP