«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ասֆալտապատումը մեկնարկել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ասֆալտապատումը մեկնարկել է

18:10 27.04.2021

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցումը կավարտվի աշնանը։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Ժամանակավոր դադարից հետո շինաշխատանքները մեկնարկել են, Լանջիկ գյուղի հատվածում  ասֆալտապատման աշխատանքներն են տարվում։ Օրեր առաջ այս հատվածում փորձնական ասֆալտապատում էր կատարվել։ Փորձարկման արդյունքները բավարար են եղել։ Կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունը մինչև աշուն աշխատանքները նախատեսում է ավարտել։

«Որոշ ժամանակ առաջ իրականացրել ենք ասֆալտապատման աշխատանքներ փորձնական որոշակի տիրույթի վրա, որի հիման վրա որոշակի շտկումներ ենք կատարել՝ կապված մեթոդաբանության հետ: Նախորդ ուրբաթ օրը եռաշերտ ասֆալտի առաջին շերտն ենք արել: Սա խոշորահատիկ հիմքի շերտն է, մոտ 400 մետր իրականացվել է: Պլանավորում ենք, որ առնվազն մեկ կողմի երկու շերտի խոշորահատիկ շերտի և ասֆալտի տեղադրումն իրականացնենք,որից հետո կիրականացվի երթևեկության շեղում, կթույլատրենք այս հատվածով երթևեկել ու կապալառուն կանցնի երկրորդ կեսի հատվածի շինարարությանը»,- ասել է վերահսկողության կազմակերպության թիմի ղեկավարի տեղակալ Արամ Պետրոսյանը:

«Հյուսիս-հարավի» կառուցումը ձգձգվում է ու ժամկետներից շեղվել է: Սա նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Պատճառները բազմաթիվ են՝ համավարակը, մայրուղու կառուցմանը վերաբերող հարուցված քրեական գործերը: Իսկ այժմ, համենայնդեպս, Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարության շարունակությանը, ըստ նախարարի պաշտոնակատարի, ոչինչ չի խանգարում:

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ քրեական գործերով է պայմանավորված նաև այն, որ, ի տարբերություն մյուս տրանշների, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները ոչ թե բետոնե ծածկով են լինելու, այլ ասֆալտապատ: Հայտնաբերված խախտումները հիմնականում բետոնի որակին են վերաբերում:

«Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց մեջ նաև էական դերակատարում ունի գործող բետոնի որակի հարցը: Այսինքն՝ ՀՀ-ում առկա ցեմենտը կամ քարային հիմքը չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք առաջադրել է բանկը: Դեպի Արտաշատ, Աշտարակ և Երևան տանող ճանապարհներին տեսանելի է բետոնի որակը: Սա մեր գերատեսչության միանձնյա որոշումը չէ: Երկար քննարկումներից հետո, այս հարցով զբաղվող հանձնաժողովը որոշում է ընդունել անցում կատարել ասֆալտբետոնյա ծածկի, որը բերելու է արագություն: Սեպտեմբերի դրությամբ մենք կունենանք շուրջ 42 կմ երկշերտ ասֆալտապատված հատված»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Հիմա Երևան-Գյումրի մայրուղին, մեղմ ասած, դժվարանցանելի է: Մեծ ու փոքր փոսեր են ճանապարհի Շիրակի մարզի ամբողջ հատվածում: Քանի դեռ մայրուղու երթևեկությունը չի տեղափոխվել ասֆալտապատ տարածք, գործող ճանապարհը պարտավորվել է երթևեկելի վիճակի բերել կապալառու չինական ընկերությունը: Գործող ճանապարհի շահագործումը ժամանակավոր է: Հստակ ժամկետներ են նշվում, թե երբ Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածներն ամբողջությամբ ասֆալտապատ կլինեն:

Այսինքն՝ Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները պատրաստ կլինեն աշնանը, իսկ շարունակությունը՝ Գյումրի-Բավրա հատվածը դեռ քննարկման փուլում է: Գյուղացիների հողատարածքների փոխհատուցման հարցերն են քննարկում: Բացի դրանից, ըստ նախարարի պաշտոնակատարի, այս հատվածի շինարարությունը ձգվում է դեպի Վրաստանի սահման և  պայմանավորված է նաև նրանով, թե արդյոք հարևան երկիրը նույնպես նախատեսում է նման որակի արագընթաց մայրուղի ունենալ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

16:06 04.08.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում […] ...

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

BACK_TO_TOP