17:47 27.04.2021
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այդ գործընթացին նպաստելու նպատակով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանը:
«Այս խնդիրը միշտ օրակարգային է եղել. նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման բազմաթիվ ջանքեր և ռեսուրսներ են ներդրել մեր գործընկերները և տարբեր հաստատություններ, սակայն օրենքի փոփոխությունից հետո են միայն սահմանվել հստակ ժամկետներ և ընթացակարգեր: Համընդհանուր ներառականության անցնելու քաղաքականությունը հնարավորություն կտա ավելի համակարգված և հետևողական գործել թե՛ մեթոդաբանական, թե՛ մարդկային ռեսուրսների պլանավորման ու աշխատանքի կազմակերպման առումով: Այս իմաստով նախարարությունը նախաձեռնել է մի շարք հարակից գործընթացներ, որոնք այդ քաղաքականության տիրույթում են»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ դրանցից առաջինը ՏՄԱԿ-ների ֆինանսավորման նոր կարգն է: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով նախատեսվում է որոշակիորեն ավելացնել այդ կենտրոնների ֆինանսավորումը, որպեսզի դրանց գործառույթների շրջանակում անպայման ներառված լինի նաև նախադպրոցական ոլորտը:
«Մեկ այլ նախագծով նախատեսում ենք փուլային սկզբունքով պետբյուջեից ֆինանսավորում տրամադրել սոցիալական որոշ խմբերի երեխաների, որոնց թվում իրենց առաջնահերթ տեղն ունեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Կարծում ենք, որ սա էապես կմեծացնի նախադպրոցական ոլորտում այդ երեխաների ընդգրկվածությունը, ինչը նրանց զարգացման տեսանկյունից ունի վճռորոշ նշանակություն: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սա կարող է լինել ճակատագրական, քանի որ վաղ տարիքից ընդգրկված լինելով նախադպրոցական ծառայություններում՝ նրանք հնարավորություն կստանան էապես փոխել իրենց կյանքի որակը: Բացի դրանից՝ բոլոր այն խնդիրները, որ տեսնում ենք դպրոցական մակարդակում, կարող են մեծապես չեզոքանալ, եթե կարողանանք ապահովել այդ երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթության ոլորտում: Սա էլ իր հերթին էապես կբարելավի կրթության համակարգում համընդհանուր ներառականության ներդրման գործընթացը, այսինքն՝ դպրոցում կունենանք երեխաներ, որոնք արդեն ներառված են, կլինեն ծառայություններ, որոնք արդեն շարունակական են, և այս տեսանկյունից բոլորիս ջանքերը մեկտեղելն առավել քան կարևոր է»,- շեշտել է փոխնախարարը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը տեղեկացրել է, որ համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանն իրականացվում են «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում համընդհանուր ներառականության անցումը սկսվել է 2000-ականներից հենց նախադպրոցական կրթության ոլորտից, սակայն դրա շարունակականության ապահովման համար հնարավորություններ չեն եղել, քանի որ իրավական և ֆինանսական հիմքերը հստակ չեն եղել:
«Այսօր արդեն ունենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանում է այդ ոլորտում համընդհանուր ներառականության անցման հիմնական ուղենիշները»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ուղղված գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև նախադպրոցական ներառական կրթության գործընթացի համակարգումը և մեթոդաբանության մշակումը ներկայացրել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը: Ըստ այդմ՝ համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կանցկացվի 2 փուլով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2022-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում՝ 2023-ին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու խոչընդոտները և հնարավոր լուծումները: Այնուհետև տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման մարտահրավերների և ՆՈՒՀ-երում ներառական կրթության ներդրման համար նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ։
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...