19:58 27.04.2021
Մեկ շաբաթ առաջ Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքի 119 տնակային ավանի բնակիչներն ահազանգել էին խմելու ջրի որակի մասին ու նշել, որ ծորակներից տարօրինակ համ ու հոտով ջուր է հոսում։ Եվ դրա հետևանք էին համարում երեխաների մոտ առաջ եկած առողջական գանգատները։ Տնակի բնակիչներից տիկին Գոհարը մեկ շաբաթ անց շարունակում է պնդել, որ ջուրն էլի նստվածքով է:
Հարևան տնակի բնակիչ տիկին Սիրանուշը մեկ շաբաթից ավելին է, որ ծորակից ջուր չի վերցնում։ Դեռ կասկածում է, որ ջուրը պիտանի է օգտագործման։ Նախկին հարևանի ապամոնտաժած տնակի ջրագիծը հիմա բնակիչների միակ հուսալի աղբյուրն է, որտեղից հոսող ջուրը, վստահ են, որ մաքուր է, քանի որ այլ ջրագծից է գալիս։ 88-ից հետո, երբ այս տարածքում տնակներ են տեղադրել, ամեն մեկն իր ջրագիծն է քաշել։
«Վեոլիա Ջրից» բնակիչներին հայտնել են, որ ջուրն անվտանգ է։ Ջրի բաղադրությունում կասկածելի մնացորդներ, ամեն դեպքում, եղել են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնի փոխտնօրենը բացատրում է, թե դա ինչի հետևանք է:
«Ջրմուղի կողմից փոխվել են ջրագծեր, ու այդ փոփոխության հետևանքով խողովակներում հողային մնացորդներ են եղել, որը ծորակի առաջին բացելուց հետո պիտի անցներ։ Ես համաձայն եմ, որ ջրում նման բաներ չպիտի լինեն, բայց մեր լաբորատոր ստուգումները ջրում շեղումներ չեն հայտնաբերել, կատարվել է թե՛ քիմիական, թե՛ մանրէաբանական ստուգում։ Միայն ջրում նախատեսված քլորը չափաբաժնից պակաս է եղել, այսինքն՝ քլորացումը չնչին է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրուցում ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մարզային կենտրոնի փոխտնօրեն Արմինեն Անդրյանը։
Կենտրոնի լաբորատոր ստուգման արդյունքներով, ջրում վնասակար մանրէներ չեն հայտնաբերվել, ջուրն օգտագործման համար պիտանի է: Քլորացման աշխատանքներ կատարում է ջրմուղը, իսկ չափաբաժնի համապատասխանությունը ՀՎԿԱԿ մարզային կենտրոնն է ստուգում։ Բոլոր գլխավոր ջրատարներում հսկողությունը ամենօրյա է։ Ջրմուղից էլ փոխանցեցին, որ 119 տնակային ավանի տնակներ մտնող ջրագծերը ևս փոխվելու են, աշխատանքները պլանավորում են սկսել մեկ ամսից:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...