18:40 29.04.2021
Շիրակի մարզի 32 համայնք 70 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել: Դրանք վերաբերում են տարբեր ենթակառուցվածքների անցկացմանն ու վերանորոգմանը: Խոսքը ջրամատակարարման և ոռոգման համակարգերի, ճանապարհների ասֆալտապատման և խճապատման, ինչպես նաև գազաֆիկացման մասին է: Գազաֆիկացումը ծրագրերից ամենաթանկարժեքն է: Կառավարության համաֆինանսավորմամբ գազաֆիկացման սուբվենցիոն հայտ Շիրակի մարզի երկու համայնք է ներկայացրել՝ Մեծ Մանթաշն ու Աշոցքը: Այն գյուղերն են, որտեղ տարիներ առաջ գազաֆիկացման աշխատանքները կիսատ են մնացել և այժմ շարունակվելու են:
Աշոցք խոշորացված համայնքի բնակավայրերում ամեն գյուղացու տան դիմաց աթարի կույտերը պակասել են։ Գյուղացիներն աշնանը հավաքել էին գոմաղբը, պահեստավորել էին ու ամբողջ ձմեռ տները ջեռուցել: Գյուղերում այն անվճար վառելիք է, միայն թե չարչարանքով ստեղծվող:
Ղազանչիում անգամ աթարով լոկալ ջեռուցման տարբերակ են գտել, համակարգը միացրել են գոմաղբով վառվող վառարաններին:
Տարիներ առաջ Ղազանչիում գազաֆիկացման ծրագիր եղել է: Գլխավոր խողովակաշարն անցկացվել է, ներքին ցանցը նույնպես, բայց կապույտ վառելիքը գյուղացիների տուն չի հասել:
«Ամբողջ գյուղում խողովակներն անցկացվել են: Մնացել էին միայն տնային միացումները, բայց ամեն ինչ դադարեցվեց: Մասամբ խողովակաշարը պահպանվել է: Գյուղացիների պահանջով եմ համայնքի ղեկավարին ներկայացրել գազաֆիկացման անհրաժեշտությունը, և սուբվենցիոն հայտ է կազմվել: Խոսեմ կանանց անունից՝ գազաֆիկացումը մեր հոգսերը կթեթևացնի: Մենք ամբողջ ամառ մեր տնտեսությունների հոգսը հոգում ենք վառարաններով: Եթե գազ ունենանք, մեր հոգսը կթեթևանա»,- ասում է Ղազանչի գյուղի վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը:
Գյուղացիները նշում են՝ գործը կիսատ թողնելու հիմնական պատճառն այն է եղել, որ այդ տարիներին մատակարար ընկերություններն էին ցանցն անցկացնում, նրանք էլ հաշվարկել են ու եկել այն եզրակացության, որ 100 տուն ունեցող Ղազանչիում գազի սպառման ծավալները կատարած ծախսերը չեն արդարացնի: Գյուղում բնակչության թիվը չի ավելացել, փոխվել է այն, որ ոչ թե մատակարար ընկերությունը, այլ համայնքն ու կառավարությունն են գազաֆիկացման աշխատանքներն ավարտին հասցնելու: Աշոցք խոշորացված համայնքը գազաֆիկացման սուբվենցիոն հայտ է ներկայացրել 3 գյուղերի՝ Բավրայի, Սարագյուղի և Ղազանչիի համար: Կառավարության համաֆինանսավորման բաժինը 70 տոկոս է, իսկ համայնքինը՝ 30: Ընդհանուր 3 գյուղերում ծրագիրը 60 մլն դրամ կարժենա:
«Մոտավոր հաշվարկներով՝ 3 գյուղերի ամբողջական գազաֆիկացման համար 130-140 մլն դրամ կպահանջվի: Նախատեսել ենք 1-1,5 կմ Ղազանչիում գազատարներ անցկացնել: Ամբողջ ցանցը կազմում է 3 կմ: Հաջորդ տարի ընդլայնելու ենք: Պլանավորել ենք 2-3 տարվա ընթացքում 5 բնակավայր գազաֆիկացնել՝ Թավշուտը, Սիզավետը, Ղազանչին, Բավրան և Սարագյուղը»,- ասում է Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Սուբվենցիոն ծրագրով խողովակաշարը կանցկացվի, բայց տնային միացումները գյուղացիներն են կատարելու: Հարցրել են, գյուղում շատերն են պատրաստ իրենց ուժերով կապույտ վառելիքը տուն հասցնել:
Սուբվենցիոն հայտն արդեն հաստատվել է: Մի քանի օրից նախագծային աշխատանքների համար է մրցույթ հայտարարվելու: Իսկ գազը Աշոցքի գյուղեր նախատեսում են, որ հասնելու է սեպտեմբերին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...
16:12 04.08.2025
Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...
16:06 04.08.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնըԱյսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում […] ...
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...