20:35 30.04.2021
Պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված պարի փառատոն է անցկացվել Գյումրիի Մարզամշակութային համալիրում։ Մեծ վարպետին նվիրված միջոցառմանը, պարային խմբերի ելույթներից առաջ, բեմում եղել են վարպետի տարբեր տարիների սաները, որոնք հիմա իրենց պարային դպրոցներն ու խմբերն ունեն։
Գյումրվա երգ ու պարով միջոցառումը բացեցին վետերանների պարային միության անդամները։Նրանք պարգևատրվեցին նաև Աղասի Շաբոյանի անվան հուշամեդալններով։ Վարպետի սաները կիսվել են իրենց հիշողություններով, խոսել են պարարվեստում կայանալու գործում վարպետի ունեցած ավանդի մասին։
Այսօր ինչպես Գյումրիի, այնպես էլ Երևանի ու Ջավախքի պարային շատ խմբեր հիմնվել են Աղասի Շաբոյանի սաների նախաձեռնությամբ։ Գյումրեցի պարուսույցը 1941 թվականից եղել է Լենինականի ֆիլհարմոնիայի մենակատարը և բալետմայստերը, երկաթուղայինների Սևյանի անվան մշակույթի պալատի տնօրենը։
Նրան էլ ավելի մեծ հռչակ բերեց պարի իր խմբով նկարահանված «Շիրակի մեղեդիները» ֆիլմը։ Նա առաջին մշակույթի գործիչն է եղել, որ ֆիլմում ներկայացրել է Գյումրվա ավանդական հարսանիքը։
«Շաբոյանը ոչ միայն պարուսույց էր, այլև էպոպիա էր։ Չեմ կարծում, որ մեկը հավակնություն կունենա նրա կողքին կանգնելու, նա այն մարդն էր, ով ստեղծեց պարարվեստը։ Ես բախտ եմ ունեցել ճանաչել Աղասի Շաբոյանին, նա իմ հոր մտերիմ բարեկամն էր, ու ես պատիվ եմ ունեցել ծանոթանալու նրա պարարվեստին ու հիմա իմ սաների հետ աշխատանքներում պահում եմ շաբոյանական արվեստի շունչը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը։
« Շիրակի մեղեդիներ» ֆիլմն ինքն էր անում, նա առաջին մարդն էր, որ Գյումրվա հարսանիքն աշխարհին ցույց տվեց։ Մեր բոլոր հյուրախաղերն անցել են լեփ-լեցուն դահլիճներով, ու մեզ կանգնած են ծափահարել։ Հյուրախաղերից մեկում, երբ հաղորդավարը հայտնեց Աղասի Շաբոյանի անվան պարային խումբն է բեմում, բոլորը կանգնեցին ու զարմացած էինք, թե ինչ է կատարվում։ Շաբոյանը՝ մեծն վարպետը, վարպետի կոչումը ստացել է իր ժողովրդից, լեննականցուց, գյումրեցուց։ Նրա շնորհիվ է, որ այսօր իր սաները կայացած են և ունեն իրենց պարային խմբերը»,- շեշտում է Աղասի Շաբոյանի սան՝ Համլետ Հակոբյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...