18:34 29.01.2018
Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները եզակի երևույթի ականատեսը կդառնան: Հայաստանի երկնակամարում մասամբ կերևա կարմիր սուպերլուսին: Դա եզակի տիեզերական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ Լուսինն ու Երկիրն առավելագույնս մոտենում են իրար: Այս մասին «Սպուտիկ Արմենիային» պատմել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նա ասել է, որ այդ երևույթով կարելի է հիանալ հունվարի 31-ին՝ ողջ գիշերվա ընթացքում:
Լիալուսնի օրը տեղի կունենա նաև Լուսնի խավարում, երբ Երկիրը կհայտնվի Արևի և Լուսնի միջև: Թե ինչու է Լուսինն «արյունոտվում», Արեգ Միքայելյանը բացատրել է, որ պատճառը միաժամանակ տեղի ունեցող մի քանի տիեզերական երևույթներն են:
«Երբ Լուսինը պտտվում է Երկրի շուրջը, նրա չափերը փոխվում են մոտ 15 տոկոսով, դա շատ չէ, բայց զգալի է: Հենց այդ երևույթն էլ, երբ Լուսինը սովորականից մեծ է և վառ, կոչվում է Սուպերլուսին»,- ասել է Միքայելյանը:
Խավարման ժամանակ, թեև Լուսինը հայտնվում է Երկրի ստվերում, շարունակում է լույս արտացոլել, և որպես կանոն՝ կարմրավուն երանգ է ստանում: Երբ համընկնում են արյունոտ Լուսինն ու Սուպերլուսինը, ստացվում է արյունոտ սուպերլուսին: Դա իսկապես եզակի երևույթ է, քանի որ սուպերլուսինը համընկնում է խավարման հետ, բացատրել է աստղագետը: Նաև ասել է, որ այդ երևույթն ավելի լավ կերևա Եվրոպայի հյուսիսային մասում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...