Տարիներ առաջ ապամոնտաժված խողովակաշարը հեղեղման վտանգ է ստեղծել Շիրակի մարզի 4 գյուղերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Տարիներ առաջ ապամոնտաժված խողովակաշարը հեղեղման վտանգ է ստեղծել Շիրակի մարզի 4 գյուղերում

18:15 03.05.2021

Ջրահեռացման համակարգի բացակայությունը Շիրակի մարզի շատ գյուղերում հեղեղումների վտանգ է ստեղծում: Գյուղերի մեծ մասը ջրահեռացման համակարգ չունի, մյուս մասում էլ խողովակներն ապամոնտաժվել են: Օրինակը Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում է: 4 գյուղերի հեղեղներից ապահովագրած սելավատարը տարիներ առաջ օտարվել է, իսկ հետո խողովակաշարն ապամոնտաժվել է: Հիմա ջուրը գնալու տեղ չունի և հեղեղների, սողանքի վտանգ է ստեղծում Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղերի համար:

Սելավաջրերը Ողջիից հասնում են մինչև Հայկավան, Ոսկեհասկ ու Ախուրիկ գյուղեր: Հեղեղումն այստեղ այս տարվա մարտի 24-ին է եղել: Սելավաջրերը հողամասում ու հարակից տարածքում դեռ մնում են:

«Չգիտեմ, թե ինչ ձևով այդ սելավատարը հայտնվեց ինչ-որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում և թե ինչպես ապամոնտաժման որոշում կայացվեց: Բավական շատ խողովակներ ապամոնտաժվեցին: Իսկ ինչ խողովակներ որ մնացել են, ամբողջությամբ հողով խցանված են: Մեր համայնքի տարածքը հյուսիսից հարավ 4 կմ է: Ամբողջ երկայնքով կարող է ջուրը վնասներ հասցնել բնակչությանը, լցվել տներն ու տնամերձերը: Դիմել ենք մարզպետարան, որ հնարավորության  դեպքում մասնագիտական հանձնաժողով ուղարկվի, գնահատեն, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն»,- Shantnews-ին ասել է Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանը:

Ապամոնտաժվել է ջրահեռացման խողովակաշարի միայն մի հատվածը, մյուսը մնացել է Ողջի գյուղի ճանապարհի տակ: Մնացած խողովակաշարն ամբողջությամբ խցանվել է: Ապամոնտաժողները ջրի ճանապարհը փակել են, որ հետո մնացած մասը ևս ապամոնտաժեն: Գյուղացիները խողովակաշարի մնացած մասը քանդել-տանել թույլ չեն տվել:

Անցած տարի 4 գյուղերի ղեկավարները մարզպետարան էին դիմել, պահանջել էին գտնել ապամոնտաժման իրավունք ունեցող ընկերությանը ու պարտավորեցնել սելավատարը կա՛մ նախկին տեսքի բերել, կա՛մ աշխատանքներ տանել ջրի ճամփան բացելու համար:

«Պետք է գային հետլիցք կատարեին, ճանապարհը բացեին, որ ջրերը սելավի ժամանակ հեռանային: Իրենք հակառակն արեցին՝ փակեցին ջրի ճանապարհը, որ մնացած խողովակներն էլ քանդեին ու տանեին: Մենք էլ չթույլատրեցինք ապամոնտաժումը շարունակել: Իրենք էլ ո՛չ եկան, ո՛չ ճանապարհը բացեցին, ո՛չ էլ ջրահեռացում կատարվեց: Կանչեցին, հրավիրեցին տվյալ անձին մարզպետարան: Պարտավորվեց, որ մեկ ամսվա ընթացքում այդ աշխատանքները կկատարի: Մինչ օրս կորած է»,- Shantnews-ին ասել է Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը:

Սելավատարի վերակառուցման այլընտրանքային տարբերակ գյուղապետերն էլ են առաջարկում: Ըստ նրանց՝ տեխնիկայի կիրառմամբ հնարավոր է ջրի ճամփան բացել, որ սելավները լցվեն Ախուրյան գետը: Այս աշխատանքները գյուղապետարանների միջոցների սահմաններում չեն, բայց պատրաստ են համաֆինանսավորման:

 

 

Սելավների վտանգին նաև սողանքի վտանգն է գումարվում: Ողջի գյուղում 2 տուն է սողանքավտանգ հատվածում: Ապամոնտաժված խողովակաշարի տեղում կուտակվող ջուրը գրունտի նստվածքներ է առաջացրել, տներում ճաքեր են:

Հիմա նորից գյուղապետերը դիմել են մարզպետարան գույքագրում ու հաշվարկ կատարելու պահանջով: Սա հասկանալու համար է, թե սելավատարի վերականգնումը ինչ կարժենա և ինչքան տներ ու հողամասեր կհայտնվեն վտանգի տակ:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom, SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

16:06 04.08.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում […] ...

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

BACK_TO_TOP