21:00 05.05.2021
Մոլդովացի գեղանկարչուհի Ելենա Լետուչայա-Ֆլաենգը սիրում է շրջագայել այն երկրներում, որոնք մշակութային հարուստ պատմություն ունեն: Հայաստանյան շրջագայությունը, սակայն նախատեսվածից երկար է տևում։ Գյումրիի պատմամշակութային ժառանգությանը, արհեստին ու արվեստին ծանոթանալու ընթացքում մոլդոցավի նկարչուհին լինում է նաև Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ շիրակցի գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի գունեղ նկարները օտարերկրացի արվեստագետին ստեղծագործական նոր միտք են տալիս, որոշում է մնալ ու կտավին հանձնել ունեցած տպավորությունները։
«Ես բնապատկերներ եմ նկարում ապստրակտ ոճի մեջ ու չկարողացա անտարբեր լինել Գյումրիի տեսարանների հանդեպ։ Այս կտավներում փոքր, բայց մեծ ուժ ու էներգիա տվող Գյումրիի բնությունն է, որոշեցի իմ կտավների շարքն անվանել՝ «Քամու ծաղիկները», դրանք անիրական ծաղիկներ են իրականության մեջ, ձեզ մոտ անգամ քամին իր գույնն ունի, իսկ արվեստագետը դա տեսնում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է մոլդովացի գեղանկարչուհին։
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում սա առաջին օտարերկրացի գեղանկարչի ցուցահանդեսն է, որն իր շուրջն էր հավաքել երկու երկրների արվեստաբանների ու հյուրերի: Ավելի քան 30 գործ է ներկայացված,որոնք ծնվել են Գյումրիում ու ընդամենը մեկ մասում:
«Սրանք ես նկարել եմ Գյումրիի բնության գրկում, քաղաքի տարբեր հատվածներում, ու ամեն վայրկյան ծաղկող ու ապրեցնող բնությունը կարծես անկախ ինձանից է կտավին հանձնվել ,ձեռքիս թեթև ու հանգիստ շարժումով՝ առանց երկմտելու կստացվի թե ոչ։ Շատ հայ հայտնի նկարիչների եմ ճանաչում, որոնց գործերը նաև աշխարհի պատկերասրահներն են զարդարում: Այնպիսի տպավորություն է, թե այստեղ ամեն երկրորդ մարդ նկարիչ է: Գյումրիի բնապատկերները տեսնել ու այն չանմահացնել կարծում եմ աններելի է, այստեղ ամեն բան արվեստագետի հոգուն է դիպչում ու չի կարող անտարբեր թողնել»,-նշում է Ելենա Լետուչայա-Ֆլաենգը։
Ելենա Լետուչայա-Ֆլաենգի «Քամու ծաղիկները» ցուցահանդեսը դեռ մի քանի օր կմնա «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում: Գյումրիի բնապատկերներով աշխատանքները ցուցադրության է նախապատրաստում նաև Երևանում, որից հետո հայկական գույները կտեղափոխի Մոլդովա:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...