17:46 06.07.2018
308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակորոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքների նպատակով հունիսի 20-ին հայտարարվել էր բաց մրցույթ էլեկտրոնային եղանակով: Մրցույթին հայտ է ներկայացրել 3 մասնակից:
«Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և կհայտարարի հաղթող ըներության անվանումը»,- ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գնումների բաժնի պետ Մարինա Նիկոլյանը:
Հեռուստաաշտարակը վերջին անգամ ներկվել է 2005-ին, իսկ շահագործման ժամկետը 5-7 տարի է: Ներկվելու է կարմիր և սպիտակ գույներով, ինչը, հաշվի առնելով աշտարակի բարձրությունը, պահանջ է նաև օդանավակայանի կողմից, որպեսզի բարձրության վրա այն տեսանելի լինի:
«Մասնակցության հայտ ներկայացրած «Մոնտաժ տրանսշին» ընկերությունը ներկայացրել է 69 282 173 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, գնային առաջարկ, «Պրոթերմ» ՍՊԸ-ն՝ 68 160 000, իսկ «Դավիթ Էներջի» ընկերությունը՝ 64 800 000 ՀՀ դրամ: Նախնական տվյալներով` առաջին տեղում «Դավիթ Էներջի» ընկերությունն է, բայց վերջնական որոշում կկայացվի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո»,- ասաց Նիկոլյանը:
ՀՀՌՑ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ Սահակ Դավթյանն էլ նշեց, որ մրցույթի տեխնիկական բնութագրում խիստ պահանջներ են դրված.
«Ներկող մասնագետները պետք է ունենան բարձրության վրա վտանգավոր աշխատանք անելու թույլտվություն, առողջության համապատասխան փորձաքննություն անցած լինեն և դա վկայող տեղեկանք ունենան: Ներկումը ենթադրում է հակակորոզիոն շերտի վերականգնում, հին, վնասված շերտերի մաքրում հատուկ գործիքներով, նախաներկում և երկու շերտ ներկում»:
Նախատեսվում է ներկման աշխատանքները սկսել օգոստոսին և ավարտել երկու ամսում:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...