17:56 05.05.2021
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. դպրոցականների հանրապետական փուլի հաղթողներն այցելում են ՀՀ բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներ՝ տեղում ծանոթանալու կրթական ծառայություններին և լաբորատորիաների գործունեությանը:
Այսօր դպրոցականների կենսաբանության օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրներն այցելել են ԵՊՀ-ի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, որը ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծվել է «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհով՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ԵՊՀ-ի համաֆինանսավորմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը նաև կանգնած է եղել կենտրոնի ստեղծման ակունքներում, աշակերտներին ներկայացրել է գիտությամբ զբաղվելու կարևորությունը: Փոխնախարարի խոսքերով՝ կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի և մարզերի հիմնական և ավագ դպրոցների հետ:
«Չնայած համավարակին՝ ԵՊՀ-ի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն ամեն տարի ընդունում է շուրջ 1000 աշակերտների: Կենտրոն են այցելում նաև տարբեր խմբակների երեխաներ, որոնք մի քանի օր այստեղ անցկացնում են անհատական փորձեր, մասնակցում դասախոսությունների և մրցույթների: Այդ տեսանկյունից կենտրոնը շատ լավ համագործակցում է նաև դպրոցների հետ. կենտրոնի աշխատակիցներն այցելում են տարբեր ուսհաստատություններ և աշակերտներին ներկայացնում գիտահանրամատչելի դասախոսություններ, որպեսզի նրանք 21-րդ դարում հասկանան մանրէաբանության դերը»,- նշել է Կարեն Թռչունյանը:
Փոխնախարարը փաստել է, որ կենտրոնում առկա են այն բոլոր ժամանակակից սարքերը, որոնց շնորհիվ ուսանողները կարող են ստանալ կենսաբանության ոլորտի աշխատաշուկայում պահանջված գիտելիքներ և հմտություններ: Նա աշակերտներին հորդորել է ավելի հաճախ այցելել բուհեր և գիտական կենտրոններ՝ ծանոթանալու գիտության ժամանակակից մոտեցումներին ու իրականացնելու իրենց փորձերը, որոնք կօգնեն նրանց ապահովել գաղափարից սահուն անցում դեպի ստարտափ մրցույթներ:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նախաձեռնության միջոցով ցանկանում են վաղ տարիքից աշակերտների շրջանում սեր արթնացնել դեպի գիտությունը և նրանց պահել այդ միջավայրում, որպեսզի ցույց տան, որ գիտնական լինելով՝ կարող են մեծ հաջողությունների հասնել»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հեղինե Գևորգյանը դպրոցականներին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը:
«Աշակերտներին ներկայացնում ենք, թե ինչ մեթոդներ և սարքավորումներ ենք օգտագործում, որ սարքն ինչ կիրառություն և ինչ կարգավորման ձևեր ունի: Ինչքան էլ մեր ներածական խոսքում ներկայացնում ենք կենտրոնի գործունեությունը, աշակերտների շրջանում տարբեր հետաքրքիր հարցեր են առաջանում, որոնց սիրով պատասխանում ենք»,- ասում է Հեղինեն և փաստում, որ իրենց ուսուցիչների հետ ՀՀ տարբեր քաղաքներից կենտրոն այցելած դպրոցականներն այսօր արդեն որպես ուսանող փորձեր են իրականացնում կենտրոնում՝ իրենց ավարտական աշխատանքի համար:
Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի սան Վաչե Մարտիրոսյանը, որը օլիմպիադայում արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի, մեզ հետ զրույցում ասում է, որ նմանօրինակ միջոցառումներն աշակերտներին էլ ավելի են մոտեցնում կրթությանը և գիտությանը:
«Հիմա մեր երկրին անհրաժեշտ է, որ վաղ տարիքից աշակերտները հետաքրքրվեն գիտությամբ, քանի որ մենք ենք կառուցելու մեր երկրի ապագան: Ցանկանում եմ, որ նմանատիպ միջոցառումները շարունակական լինեն և չսահմանափակվեն այս մեկ հանդիպմամբ: Ինձ հետաքրքիր էր այս միջավայրը, որովհետև ծանոթացանք այնպիսի սարքերի, որոնց մասին երազել ենք»,- նշում է Վաչեն և հավելում, որ ցանկանում է դպրոցից դուրս գալ որպես բազմակողմանի զարգացած անձ և դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում. նրան միաժամանակ հետաքրքիր են թե՛ ֆիզիկան, թե՛ քիմիան և թե՛ կենսաբանությունը:
«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի սան Մոնիկա Սահակյանը ևս փաստում է, որ այցը բավականին հետաքրքիր էր. «Սա նոր փորձառություն էր և ծանոթություն գիտության աշխարհին: Վստահ եմ, որ կենտրոն այցը կազդի իմ ապագա մասնագիտական կողմնորոշման վրա»:
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...