07:51 30.01.2018
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 30-ին, կքննարկի երկու օրենքների նախագծեր, որոնք երկուսն էլ ներկայացվել են խորհրդարանական ընդդիմության կողմից, երկուսն էլ վերաբերում են Աշխատանքային օրենսգրքին, և երկուսն էլ արժանացել են կառավարության բացասական արձագանքին:
Նախագծերից մեկը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում և այն լրացնել հետևյալ դրույթով՝
«Անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից՝ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:
Օրինագծի հեղինակների համոզմամբ՝ նման տարբերակված մոտեցումն արդարացված է, քանի որ զոհված կամ հաշմված զինծառայողի ընտանիքի անդամի աշխատանքը կորցնելու հետևանքով ընտանիքը կարող է հայտնվել սոցիալական ծանր պայմաներում:
Նման առաջարկ արվել է նաև պաշտպանության նախարարության կողմից, և գործադիրը մշակում է նույն օրենքի առավել համապարփակ լուծումներ առաջարկող տարբերակը, այդ պատճառով էլ նախագիծը համարել է ոչ նպատակահարմար՝ առաջարկելով հեղինակներին որպես համահեղինակներ միանալ իրենց ներկայացրած նախագծին կամ հետաձգել նախագծի քննարկումը:
Աշխատանքային օրենսգրքին վերաբերող երկրորդ նախագիծը ներկայացրել է «Ելք» խմբակցությունը: Նախագծի հեղինակներն առաջարկում են նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից մեկին տալ արտոնություն, որպեսզի նա աշխատանքը ավարտի սովորականից մեկ ժամ շուտ՝ Ժամը 17-ին, երեխային մանկապարտեզից վերցնելու համար, քանի որ նախադպրոցական հաստատությունները աշխատում են մինչև ժամը 18.00-ն:
Գործադիրը, սակայն, օրենքում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի տեսնում և համարում է, որ աշխատանքային այդ փոխհարաբերությունները կարող են կարգավորել գործատուն և աշխատողը փոխհամաձայնության գալու սկզբունքով:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...