18:37 07.05.2021
Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում։
Daily Mail-ի տեղեկություններով՝ «Չելսիի» ֆուտբոլիստների համար ընթացիկ մրցաշրջանում մոտ 11 մլն ֆունտ պարգևավճար կարող է հատկացվել։ Ֆուտբոլիստները 5 մլն ֆունտ կստանան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։ Մրցաշարում հաղթանակի դեպքում, ենթադրվում է, որ կստանան ևս 5 մլն ֆունտ։ Եթե «Չելսին» կարողանա հաղթել «Լեսթերին» Անգլիայի Գավաթի եզրափակչում, ապա ֆուտբոլիստները ևս 1 մլն ֆունտ կստանան։
Պարգևավճարները հավասարապես կբաժանվեն «Չելսիի» ֆուտբոլիստների միջև։ Այս կերպ, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի Գավաթում հաղթելու դեպքում, լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ մոտ 500 հազար ֆունտ կստանա։
Նշվում է, որ «Չելսիի» մոտեցումը ֆուտբոլիստներին պարգևատրելու հարցում տարբերվում է «Մանչեսթեր Սիթիի» մոտեցումից։ «Մանչեսթեր Սիթին» պարգևավճարների հարցում անհատապես է համաձայնության գալիս յուրաքանչյուր խաղացողի հետ։
«Մանչեսթեր Սիթիում» բոնուսներն ավելի բարձր են։ Եթե ակումբը հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա ֆուտբոլիստներին մոտ 15 մլն ֆունտ կհասնի։
«Սիթիի» լավագույն ֆուտբոլիստների պայմանագրերում խոշոր պարգևավճարներ են ներառված։ Օրինակ, ՉԼ-ում հաղթանակի դեպքում Քևին դե Բրույնեն մեկ միլիոն ֆունտ կստանա։ Մնացած ֆուտբոլիստները մոտ 600 հազարական ֆունտ կստանան։ Մեկնարկային կազմում քիչ ընդգրկված խաղացողների բոնուսներն ավելի քիչ կկազմեն։
«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան մայիսի 29-ին։
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...