ԵՄ երկրների առաջնորդները մայիսի 25-ին կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միասնական հավաստագրի ներդրման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

ԵՄ երկրների առաջնորդները մայիսի 25-ին կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միասնական հավաստագրի ներդրման հարցը

17:35 08.05.2021

Մայիսի 25-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի միասնական հավաստագիր ունենալու հարցը: Այս մասին այսօր Պորտու քաղաքում անցկացված ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ  հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը․

«Մենք քննարկել են, այսպես կոչված «կանաչ անցագրի» ներդրման թեման և որոշել ենք այդ հարցին անդրադառնալ մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովին: Այդ ժամանակ մենք կարձանագրենք բոլոր ջանքերը, որոնք արդեն ներդրվել են այս ուղղությամբ, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք»։

ԵՄ երկրները մարտ ամսից քննարկում են բոլոր 27 երկրների համար ընդունելի հավաստագրի ներդրման հարցը: Եվրահանձնաժողովը ներմուծել է «կանաչ թվային անցագիր» եզրույթը և առաջարկել է, որ այս փաստաթուղթը տվյալների երեք կատեգորիա ընդգրկի՝ պատվաստման ամսաթիվը, COVID-19-ով հիվանդանալու ամսաթիվը և թեստավորման պատասխանը:

Միևնույն ժամանակ մինչ օրս պարզ չէ, թե  ինչի համար և ինչ իրավիճակներում կարող է տվյալ փաստաթուղթն օգտագործվել: Վերջնական համաձայնություն չկա նաև այն հարցում, թե արդյոք «կանաչ անցագրում» ներառվելու են միայն ԵՄ երկրներում հավանության արժանացած պատվաստանյութերով պատվաստվելու մասին տեղեկությունները, թե երկրներն իրավունք կունենան ավելացնել պատվաստանյութեր, որոնք հավանության կարժանանան ազգային  կարգավորողների կողմից, բայց ԵՄ համապատասխան կառույցների հաստատումը ստացած չեն լինի:

Նախադեպը Հունգարիայում է: Այս երկիրը լայնորեն կիրառում է «Sputnik V» պատվաստանյութը , որը դեռ Դեղերի Եվրոպական գործակալության հավանությանը չի արժանացել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

16:06 04.08.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում […] ...

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP